Կոռումպացվածության ցուցանշով՝ ՀՀ-ն աշխարհում 60-62-րդն է․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

2020 թվականի տվյալներով Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով: Թրանսփարենսի Ինթերնեշնլի սույն տարվա հունվարին հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթիվը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի հռչակումից ի վեր երկրորդ անգամ է գրանցել զգալի դրական տեղաշարժ՝ 7 միավորով, որի արդյունքում Հայաստանն աշխարհի 180 երկրների շարքում 2019 թ.-ի 77-79-ից հայտնվել է ավելի նվազ կոռումպացվածություն նշանավորող 60-62-րդ տեղերում․ տեղեկացնում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի լրատվական ծառայությունից։

Թեև կոռուպցիան ըստ միջազգային փորձագիտական գնահատականների նվազել է, այդուհանդերձ համաձայն տեղացի փորձագետների, լրատվամիջոցների, քաղհասարակության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների դիտարկումների ու փաստարկների, ինչպես նաև հակակոռուպցիոն հաստատությունների գործունեության արդյունքների՝ շարունակում է մնալ կարևոր հիմնախնդիր: Որոշակիորեն փոփոխվել են կոռուպցիայի ծավալները, հաճախականությունը, դրսևորումների համամասնությունը: Դրան զուգահեռ՝ նորովի են կիրառվում առանձին մեխանիզմներ, ինչպես օրինակ՝ պարգևավճարները, ինչն ակնհայտորեն ստվերում է դրական ձեռքբերումները:

Ընդհանուր առմամբ՝ նկատելի են հակակոռուպցիոն բարեփոխումների պատասխանատուների աշխատանքը և պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու առումով: Այդուհանդերձ, ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա 2019-2022 թթ. իրականացման միջոցառումների ծրագրի իրականացումը ոչ միշտ է սահուն և արդյունավետ ընթանում: Ռազմավարության առանձին միջոցառումներ իրականացվում են նախանշված մոտեցումներից շեղումներով, երբեմն ձգձգվում են օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ պատճառներով, միջոցառումների ծրագրի իրականացման գործում առկա են բազմաթիվ թերացումներ:

Հիմնականում, անբավարար է գնահատվում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների կատարման ընթացքը։ Այսպես՝ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի խումբը՝ GRECO-ն, ս․ թ․ սեպտեմբերի 20-22-ին կայացած 88-րդ առցանց պլենար նիստում քննարկելով Հայաստանի կողմից մոնիտորինգի 4-րդ փուլում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը , արձանագրել է, որ Հայաստանի պարտավորությունների կատարման մակարդակը գլոբալ առումով անբավարար է և տվել է ժամանակ մինչև 2022թ սեպտեմբերի 30-ը՝ ավարտին հասցնելու դրանց կատարումը ։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիտորինգային նոր համակարգի կամավոր փորձարկման ընթացքում 2018թ.-ին Հայաստանի ստանձնած հանձնառությունների իրականացման ժամանակ արձանագրվել են մի շարք թերացումներ: Ակնկալվում է, որ դրանց պատշաճ ընթացք կտրվի` գրանցելով առաջընթաց հաջորդ՝ 5-րդ մոնիտորինգի ժամանակ:

Հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող միջոցառումների իրականացմանը զուգահեռ՝ Հայաստանի կառավարման համակարգում տեղի են ունենում գործընթացներ, որոնք պարունակում են ռիսկեր, կասկածներ են սերմանում կամ պարարտ հող են ստեղծում կոռուպցիայի համար, սակայն դրանք անմիջականորեն չեն հանդիսանում հակակոռուպցիոն պետական քաղաքականության թիրախ, ուստիև դուրս են մնում պետական կառույցների ուշադրությունից: Այսպես՝

• Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար առանցքային նշանակություն ունի իշխանության ճյուղերի միջև զսպումների և հավասարակշռումները սկզբունքի գործադրումը: Ներկայում ՀՀ Ազգային ժողովում հայտնված քաղաքական գործիչների մեծամասնությունը լիարժեքորեն չի գիտակցում այս սկզբունքի նշանակությունը և իրենց դերը: Չնայած, որ 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած արտահերթ խորհրդարանական, ինչպես նաև՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում, որոշակիորեն թուլացել է քաղաքական լարվածությունը, այնուամենայնիվ վարվող քաղաքականության որակը չի փոխվել: Պետական մարմինների և քաղաքական գլխավոր դերակատարների վարքագիծը՝ առնվազն օրենսդիր մարմնում՝ պատասխանատվության ստանձման, համերաշխության հաստատման, սեփական խոսքն արժևորելու, անխոնջ ու պարկեշտ աշխատանքով նախկին իշխանությունների անգործության հետևանքով պետության առջև կանգնած օրհասական խնդիրներին համակարգային լուծումներ տալու, գործադիրի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու առումով, չի փոխվել: Փոխարենը՝ ՀՀ Ազգային ժողովում սովորական է դարձել քաղաքական ուժերի ատելության խոսույթը և պարզունակ լեզվակռիվը՝ ժամանակ առ ժամանակ վերածվելով փողոցային մակարդակի ծեծկռտուքի:

• Ընդհանուր առմամբ, խիստ ցածր է պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և ակնհայտորեն անբավարար՝ ճգնաժամային իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար: Ի թիվս այլ հնարավոր գործոնների՝ դրա պատճառը առանձին ոլորտային ռազմավարությունների և, առհասարակ, ռազմավարական ու համակարգային մտածողության ու մոտեցումների բացակայությունն է: Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ընդունումն անհասկանալիորեն դանդաղում է, ինչի արդյունքում շարունակվում են այնպիսի արատավոր երևույթները, ինչպիսիք են չհիմնավորված և չփաստարկված որոշումների կայացումը, առանց աշխատանքի արդյունավետության գնահատման բաշխվող պարգևավճարները, կադրային քաղաքականության մեջ արժանիքահեն սկզբունքի սահմանափակ կիրառումը և այլն:

• Մեծագույն խնդիր է հանրային հաստատությունների հեղինակության և նրանց նկատմամբ հանրության վստահության ցածր մակարդակը, ինչը պայմանավորված է ոչ միայն վերջիններիս անարդյունավետ լինելով, այլ հաճախ նրանց կողմից հանրային հաղորդակցության և հաշվետվողականության ձախողմամբ: Տեղեկատվության ազատությունը, որոշումների ընդունման ներառականությունը, շահագրգիռ քաղաքացիական հասարակության ու փորձագետների ներգրավումը կառավարման գործընթացներում էական անկում են ապրել 2020 թ. ԿՈՎԻԴ-19 համավարակի և, հատկապես, Արցախյան պատերազմի ժամանակ, սակայն մինչ օրս չեն նշմարվում դրական տեղաշարժ բացահայտված հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ: Պետական հաստատությունները հիմնականում գործում են ինքնամեկուսացման պայմաններում՝ սեփական ճշմարտացիության խորը համոզմամբ:

• Դանդաղում է բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգի կայացումը: Հանրային ծառայության Էթիկայի հանձնաժողովների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների, ներքին ազդարարման ինստիտուտները փաստացի չեն գործում: Սահմանումները և կարգավորումները չեն բացառում շահերի բախման իրավիճակներում գործելու և որոշումներ կայացնելու հնարավորությունը: Ամբողջական չեն շահերի բախման կարգավորումները դատավորների, դատախազների, պատգամավորների և ՏԻՄ մարմինների պաշտոնյաների և ավագանու անդամների համար։ Հանրային ծառայությունում վարքագծի կանոնագրքերը սահմանված չեն: Շահերի բախման, պաշտոնեական պարտականություններով պայմանավորված, նվերների հաշվառման ու հանձնման ռեեստրների էլեկտրոնային համակարգերը ձևավորված չեն:

• Իրավապահ մարմինները հասարակությանն ուղարկում են կոռուպցիայի նկատմամբ ՙզրո՚ հանդուրժողականության ուղերձ և ի ցույց դնում մինչև 2018թ. տեղ գտած կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու իրենց վճռականությունը: Միևնույն ժամանակ նրանք գերադասում են ընթացք չտալ լրատվամիջոցների կամ քաղհասարակության կողմից բացահայտված գործող բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն կասկածելի գործարքների բացահայտմանը։ Նման վարքագիծը հարուցում է կասկածներ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ընտրովի է և պայմանավորված քաղաքական և կուսակցական նպատակահարմարությամբ: Ընտրողաբար է մատուցվում նաև ապօրինի գույքի բռնագանձմանն առնչվող տեղեկատվությունը: Նման պայմաններում հարցականի տակ է դրվում կոռուպցիայի դեմ պայքարի անկեղծությունը և քրեական հետապնդումների արդարացիությունը։

• Կոռուպցիոն դրսևորումների լուրջ խնդիրներ են առկա դատական համակարգում: Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործողությունները մինչ օրս շոշափելի արդյունք չեն արձանագրել դատական համակարգի առողջացման առումով։ Մասնավորապես՝ դատավորների մասնագիտական և բարեվարքության պահանջների իրական գնահատում տեղի չի ունեցել, արդարադատության իրականացման գործընթացում դատավորների քաղաքականացված լինելու սպառնալիքը պահպանվում է։

Վերոնշյալ խնդիրները առանցքային դերակատարում ունեն կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ուստի դրանք պետք է քննարկվեն և պատշաճ լուծումներ ստանան հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում: