Փաշինյանը կքննադատի՞ Պուտինին, որ կալանավորել է Նավալնիին․ ՀՀ-ն ավանսով է հրավիրվել ԱՄՆ գագաթնաժողովին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայ Կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, այսօր արդեն մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին հրավիրված է մասնակցելու ՀՀ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը՝ ոչ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Կքննարկվեն ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված համարձակ ու գործնական քայլեր»։ Ի՞նչ քայլեր կարող են որոշվել և ի՞նչ կարող է տալ ու ակնկալել Հայաստանը։

-Ժողովրդավարության գագաթնաժողովը խնդիր ունի տարանջատում ստեղծել՝ ովքեր են ժողովրդավարական և ովքեր՝ ոչ ժողովրդավարական։ Այսինքն՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, այսինքն՝ «3+3» ձևաչափից 4-ը ոչ ժողովրդավարական երկրներ են։ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ Հայաստանին, որպես ժողովրդավարական երկիր, տրվել է ավասնով մասնակցելու հնարավորություն, որովհետև Հայաստանն իր ողջ միտումներով ձգտում է հենց ավտորիտար ռեժիմների հետ լինել։ Ինչո՞ւ է դա արվում, դա կապված է մի շարք պետական որոշումների հետ, որոնք ԱՄՆ-ն և ԵՄ-ն դարձնում են իրենց համար ուղենիշ։ Օրինակ՝ ԱՄՆ Կոնգրեսում հիմա քննարկվում է մի փաթեթ, թե ինչու Ադրբեջանին պիտի արգելվեն մի շարք օգնություններ, իսկ Հայաստանին՝ ընդլայնվեն, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է։

-Այսինքն՝ պետության ժողովրդավարական լինելը որոշիչ է դառնալու կոլեկտիվ Արևմուտքի մոտ՝ այդ երկրի նկատմամբ դրսևորվելիք վերաբերմունքի՞ հարցում։ Այսինքն՝ եթե բռնապետական ռեժիմը մրցակցում է բռնապետության հետ, դու շանս չունե՞ս ստանալ Արևմուտքի աջակցությունը։ 

-Դու չես ստանա նյութական և քաղաքական օգնություն։

-Բայց չէ՞ որ նաև աշխարհաքաղաքական շահեր կան։ Թուրքիան իբրև թե ԱՄՆ-ի դաշնակիցն է այսօր, սակայն չի հրավիրվել այդ գագաթնաժողովին։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են և գործակցում են այդ ձևաչափով։

-Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցը չէ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը շուրջ երեք տասնյակ անդամ ունի։ Ընդ որում՝ ինքը հակադրված է ՆԱՏՕ-ի հետ և համակարծիք չէ դաշինքի քաղաքականության հետ։ Բոլորը քվեարկեցին ՆԱՏՕ-ում կողմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ բացի Թուրքիայից։ Անկարան սպառնում է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Հունաստանին, որ չորս ժամում կարող է գրավել Հունաստանի տարածքը։ Այսօր ստեղծվել է իրավիճակ, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ուժեղացնում են ՆԱՏՕ-ի մի երկրին՝ մյուսի դեմ։ Հունաստանի ռազմական դոկտրինում կա ձևակերպված սպառնալիք՝ ի դեմս Թուրքիայի, և իրենք դրա հետ կապված որոշումներ են ընդունում։

-Վերադառնալով Փաշինյանի մասնակցությանը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին․ ինչպե՞ս հասկանալ Հայաստանի պրոռուսական ընդդիմության քննադատությունը՝ ուղղված Փաշինյանին, թե գագաթնաժողովին ձեր մասնակցությամբ կբարկացնեք ՌԴ-ին։

-Դրանք այն անհրաժեշտ դետալներն են, որով Նիկոլ Փաշինյանը բացատրելու է ամերիկյան կողմին՝ ինչու է իր ելույթը ոչ մի բանի մասին, որովհետև Հայաստանի ընդդիմությունն իրեն կմեղադրի, որ ինքը դավաճանում է մեր ռազմավարական դաշնակցին։ Պրիմիտիվ խորամանկություններին և այստեղ նստող գործիչներին թվում է, որ դա ոչ ոք դրսում չի հասկանա։ Վաղուց արդեն բոլորին դեկոդավորել են, և քաղաքականությունը նույնպես մեծ բան չի նշանակում։ ԱՄՆ-ն հո չի՞ ենթադրում, որ այդ ժողովում Նիկոլ Փաշինյանը նոր խոսք է ասելու ժողովրդավարության մասին։ Իրենց որոշումը պայմանավորված է նրանով, որ ուզում են Հայաստանը տարանջատել Թուրքիայից, Ադրբեջանից, ՌԴ-ից և Իրանից, որպեսզի ունենան իրավական հենարան իրենց պետության ներսում՝ Հայաստանին աջակցելու։ Նիկոլ Փաշինյանը քննադատելո՞ւ է Պուտինին՝ Նավալնիին կալանավորելու համար, ինքը ունի նեղ տարածք, ինքը կարող է քննադատել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան