Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում, արտաքին միջամտության կարիք չկա․ Ռաիսին՝ Էրդողանին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին ու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Tasnim-ի փոխանցմամբ՝ Ռաիսին հայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում։

«Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, և արտաքին միջամտության կարիք չկա»,- նշել է Իրանի նախագահը։

Ահաբեկչության դեմ պայքարում Թեհրանի և Անկարայի միջև սերտ համագործակցության կոչ անելով՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքը հարգանքն է այլ ազգերի ինքնիշխանության նկատմամբ։

Ռաիսին նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը։

«Ահաբեկչության դեմ պայքարի հիմնական միջոցը երկրների ինքնիշխանությունը հարգելն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ահաբեկչության դեմ պայքարի իր գերազանց ցուցանիշներով, ողջունում է ահաբեկչության դեմ պայքարում բոլոր երկրների հետ համագործակցությունը»,- ասել է նա։

Կարևորելով Թեհրան-Անկարա հարաբերությունների կարևորությունը տնտեսական և առևտրային ոլորտներում՝ Ռաիսին ասել է. «Շուտով Թեհրանում համատեղ գագաթնաժողովի անցկացմամբ համագործակցության զարգացումը կմտնի նոր փուլ»։

Իր հերթին, Էրդողանը կարևորել է երկու հարևանների համագործակցությունը հատկապես տնտեսության և անվտանգության ոլորտում։

«Տարածաշրջանի երկրների միջև գերիշխում է համագործակցության գաղափարը, և վերջին այցերն ու խորհրդակցությունները ցույց են տալիս դրա հաջողությունը։ Իմ ապագա այցով Թեհրան, երկու երկրների հարաբերությունները զարգացման նոր էջ կմտնեն»,- հայտարարել է Էրդողանը։

Տաթև Ֆռանգյան