ՔՊ-ի պատգամավորները գնում, գերիներին էին դիմավորում, այդ ժամանակ չէի՞ն մտածում, որ նրանք հանցագործ են․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

«Գերիների նկատմամբ այդ վերաբերմունքը նոր չէ»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է քննությամբ պարզել, թե ինչպես են գերի ընկել զինծառայողները,  նաև համացանցում  տարածված սկանդալային տեսանյութին, որտեղ Ալեն Սիմոնյանն ասում է, որ եթե պետք է Սյունիքը կորցնենք, իր համար գերիները չկան:

«Երկար ժամանակ իշխանությունն այդպես է մտածում, պարզապես մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը Ազագային ժողովի ամբիոնից այդ մասին հայտարարեց և ասաց, որ գերի ընկնելը փաստացի հանցագործություն է, և պետք է քննել, հասկանալ՝ ինչ հանգամանքներում են գերի ընկել:

Այս հայտարարությունը խիստ ուշացած էր: Երբ որ գերիները վերադառնում էին Հայաստան, Նիկոլ Փաշինյանը դրանից անձնական փիար էր անում և իր կուսակցության դիվիդենտներն էր փորձում բարձրացնել: Ավելի վտանգավոր քայլեր իրականացրին, երբ որ գերիների ոտքերի առջև գառ էին մորթում, որպես հերոների, այդ ժամանակ չէի՞ն մտածում, որ նրանք հանցագործ են, իրենք էին, չէ՞, դա կազմակերպում, իրենց տեղական իշխանիկներն էին կազմակերպում, իրենց պատգամավորներն էին գնում գերիներին իբրև հերոսներ դիմավորում, հիմա ի՞նչ են խոսում: Այսինքն՝  իրենց խոսքն ու գործը, ինչպես միշտ, խիստ անհամապատասխան են:

Իսկ Ալեն Սիմոնյանը ընդամենը բարձրաձայնել է իշխանության հավաքական տեսակետը, ինձ համար բացարձակ զարմանալի չէր այդ տեսակետը»,- նշեց Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: