Ձեր խոսքից կարելի է վիրավորվել, բայց այն քրեականացվող ծանր վիրավորանք չէ․ փոխնախարարը՝ պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունն այսօր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հայհոյանքը քրեականացնող հոդվածը:

Ընդդիմադիրների դիտարկմամբ՝ վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, այն իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրմամբ, սպառնալիքով սահամանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով վիրավորանքի ծանր լինել-չլինելու հանգամանքին, օրինակ բերեց. «Այսօրվա նիստում պատգամավոր Արեգնազ Մանուկյանը քաղաքական ելույթ ունենալով՝ ասաց՝ անարժան անձինք հեղափոխությունից հետո դարձան պատգամավոր: Սա քաղաքակա՞ն խոսք էր: Միանշանակ: Կարելի՞ է այս խոսքից վիրավորվել: Մինաշանակ: Բայց արդյո՞ք սա քրեականացվող ծանր վիրավորանք է: Չեմ կարծում:

Այս սա այն խոսքն է, որից կարելի է վիրավորվել, ինչպես և բազմաթիվ քաղաքական գնահատականներից, բայց դրան պետք է դիմանալ, եթե ստանձնել ես պատգամավորի կամ հանրային պաշտոնյայի դիրքը: Բայց ծանր բնույթի վիրավորանքները, սեռական բնույթի հայհոյանքները այն վիրավորանքը չեն, որի մասին խոսում է ՄԻԵԴ-ը»:

Մանրամասները՝ տեսանյութում: