ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.12.2021 | 10:24Այսօր Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 92 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկ չի եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 24: Եղիշե Սողոմոնյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:
Հիշեցնենք, որ Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ: