Ես այսօր էլ պատրաստ եմ իմ որդուն հանձնել՝ գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց, և դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, և հիմա էլ եմ առաջարկում, որովհետև մենք այդ առաջարկը այն ժամանակ պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել: Որ պահին արձագանք կգտնի, դա ուժի մեջ գտնվող արձագանք է»,- այս մասին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ գերիների վերադարձի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ վերահաստատել, որ այո, գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի: Ի՞նչն է զարմանալի: Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն»,- նշեց վարչապետը:

«Ձեզ այդ իրավիճակները հետաքրքիր է նրա համար, որ ասեք՝ վերևից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, որ չկրակեն, վերևից հրաման են տվել, որ գերի հանձնվեն, վերևից հրաման են տվել, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն. եթե եղել է նման հրաման, նման հրաման տված մարդիկ կդատվեն, բայց էդ ամեն ինչը բացարձակ իրականության հետ կապ չունի. մենք պարզ բան ենք ասում, ասում ենք՝ զինվորականը ունի պարտականություններ և իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. զենքը տրվում է զինվորականին ի պատասխանատվություն: Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու. իհարկե, արվել է, արվում է և արվելու է:

Մանրամասները՝ տեսանյութում: