Ադրբեջանի տերմինաբանությամբ եք խոսում․ Փաշինյանը բարկացավ Ղազինյանի հարցից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Կոմունիկացիաների բացում ապահովելու ենք, մենք դրանում հետաքրքրված ենք: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցադրմանը:

Խոսելով հարցի իրավական հատվածի մասին՝ Փաշինյանն ընդգծեց. «Սյունիքով անցնող ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պիտի գործի՝ դա մեր ընդհանուր ընկալումն է, դա ՀՀ պաշտոնական տեսակետն է»:

ՀՀ վարչապետը խոսեց նաև երթուղիների մասին:  «Հարցը կբաժանեի 2 մասի՝ երկաթուղային երթուղի, որտեղ մենք մի տարբերակ ունենք՝ դա Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին է, որը պետք է վերականգնվի՝ հայաստանյան հատվածը ՀՀ բերդրումների հաշվին,  իսկ ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված մենք մի քանի տարբերակ ենք քննարկում, հույս ունեմ, որ մենք կգանք արագ լուծումների և համաձայնեցումների»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե Իրանից Հայաստան եկող ճանապարհը միջանցք է:

Ղազինյանն արձագանքելով Փաշինյանին, հայտնեց, որ «Զանգեզուրի միջանց» կոչվողը վտանգավոր է ՀՀ-ի համար ու կարող են լինել ճնշումներ և հացրեց՝ եթե ճնշումները հասնեն այն աստիճանի, որ այլևս հնարավոր չլինի բանակցություններով խնդիրը կարգավորել և պատերազմի սպառնալիք լինի, գտակցելով պահի անվտանգային նշանակությունը՝ պատրաստ կլինի՞ հրաժարվել իշխանությունից՝ հեատձգելով կամթույլ չտալով պատերազմը:

Ի պատասխան՝ Փաշինյանը հետաքրքրվեց. «Ես ուզում եմ իմանալ, թե դուք ո՞վ եք ու ո՞ւմ եք ներկայացնում այս դահլիճում, երբ որ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ:

Փաշինյանն ընդգծեց, որ Արթուր Ղազինյանն այսօր ՀՀ ԱԺ-ում ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետության դիրքորոշումը:« Ինձ համար միշտ էլ հստակ է եղել, որ ՀՀ-ում կան ազդեցության ցանցեր: Դուք ՀՀ ԱԺ-ում ադրբեջանական նարատիվ տարածողն եք: Ես զարմացած չեմ, որովհետև էն գլխից գիտեի, որ ձեր քաղաքական ուժի առաքելությունը Հայաստանում օտար քաղաքական նարատիվներ զարգացնելն է: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դատի տալ, և մենք առիթ կունենանք դա ապացուցելու»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: