Ձեզ SMS կտան, կկարդաք, սկի չեք էլ հասկանա՝ ինչ եք կարդում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Մկրտչյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

«Ես ձեր մեկնաբանությունների հետ համաձայն չեմ»,- այս մասին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությանը:

«Մեր բոլոր մեկնաբանությունները մանրամասն ձևակերպված է Արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 7-ի մեկնաբանության մեջ։ Հիմա հարցի էությունը որն է, ուզում եք ստանաք պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ ունե՞նք պայմանավորվածություն, թե՞ դուք ուզում եք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք։ Ես ձեր ասած մեկնաբանությունների հետ համաձայն չեմ… Եթե ձեր ուզածը դա է, դա ուրիշ խնդիր է»,- նշեց վարչապետը:

«ՀՀ-ն շահագրգռված է բոլոր ճանապարհների բացմամբ, ես մեկ անգամ չեմ ասել, և ԱԳՆ երեկվա հայտարարության մեջ էլ է դա հստակ արձանագրված է, որ մենք պատրաստ ենք և շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ՝ այն ընկալմամբ, որ, Ադրբեջանը պետք է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն ստանա Նախիջևանի հետ Հայաստանի Հանրապետության տարածքով, Հայաստանի Հանրապետությունն էլ Ադրբեջանի տարածքով էլ երկաթուղային կապ ստանա  դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Կարծում ենք՝ պետք է գնանք այս տրամաբանության լուծումների և կարծում ենք, որ այն ինչ-որ մենք առաջարկում ենք և այն ինչ արձանագրել ենք երեկ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ լիարժեք համապատասխանում է մեր երկրի շահերին։ Նախկինում ասել եմ, որ չեմ հասկանում այն հռետորաբանությունը, որ մեր բոլոր ճանապարհները պետք է փակ լինեն, որպեսզի ոչ մեկ մեր ճանապարհով չանցնի, որովհետև, ընդհակառակը, այդ տրամաբանությունը միշտ առաջ են քաշել նրանք, ովքեր ցանկացել են, որ Հայաստանով տրանզիտ չլինի, Հայաստանի տրանսպորտային ուղիները փակ լինեն և այդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը քննադատեց Աննա Մկրտչյանին՝ պնդելով, թե երիտասարդ պատգամավորին տալիս են հարցեր ու տեքստեր, որոնք նա հնչեցնում է ԱԺ-ում։

Մկրտչյանը հակադարձեց նշելով, թե վարչապետն է, որ ԱԺ դահլիճում նստած ՔՊ-ականներին sms-ներ է գրում, ինչը իրենք չեն անում։

«Ձեզ SMS կտան, կկարդաք, սկի չեք էլ հասկանա՝ ինչ եք կարդում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: