Կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանող հայկական SafeYOU հավելվածը դուրս է գալիս միջազգային շուկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.06.2026 | 21:24
Բաքվի վերաքննիչ դատարանում Լևոն Մնացականյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
16.06.2026 | 21:15
Ընտրական տուրիզմ չի լինելու․ ՔՊ-ն քվեարկելու իրավունքի սահմանափակում է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 21:00
ՍԴ-ին կառաջարկենք՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ՀՀ-ում վերաքվեարկություն անցկացնել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:48
Մանդատներ վերցնելու հարցը՝ օդում․ ինչ կորոշի ԱԺ չեկող ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:40
Հայաստանի ռազմարդյունաբերության համար նոր փուլ․ ֆրանսիական «Թալեսը» համագործակցում է հայկական «ԲուՏեխի» հետ
16.06.2026 | 20:34
Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում
16.06.2026 | 20:29
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին
16.06.2026 | 20:15
Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության հարցեր
16.06.2026 | 20:00
Ոչ լեգիտիմ ԱԺ ենք ունենալու․ մեկ ֆրակցիայի ձայները գողացվում են, ՔՊ-ինը արհեստական ավելացված են․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 19:56
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
16.06.2026 | 19:45
Կեղծ «Le Point»-ից մինչև X-ի բոտային ցանցեր․ փաստեր ստուգողների պայքարը թվային կեղծիքի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 19:40
Ռոբերտ Քոչարյանը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան
16.06.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով կարող է վերականգնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները
16.06.2026 | 19:10
«Հորն ու մորն էլ չի ճանաչում»․ մանրամասներ թմրանյութից տուժած 12-ամյա տղայի վիճակի մասին
16.06.2026 | 19:00
Այսինքն՝ հանուն «Բարգավաճ»-ի ես ընտրությունները պիտի կեղծեի՞, որ ձեր սիրտը հովանա՞ր, ի՞նչ եք ուզում ինձնից․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանող՝ Հայաստանում ստեղծված հավելվածը լայն արձագանք է ստացել միջազգային տարբեր հարթակներում։ Մոտ 1 տարի առաջ գործարկված SafeYOU հավելվածը հնարավորություն է տալիս վտանգի դեպքում ահազանգել միանգամից 7 ուղղություններով՝ մտերիմներից մինչև իրավապաշտպան կազմակերպություններ։

«Այս ծրագրի վրա սկսել եմ աշխատել դեռևս 2019 թվականից, Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում ինովացիոն լուծումներ գտնելու համար։ 2020 թվականից արդեն հիմնադրեցի կազմակերպություն, որը հանձն առավ շարունակելու, վերջնականացնելու գործը, այսինքն՝ պրոդուկտ ստեղծելու և այն հանելու շուկա»,- նշում է հավելվածի հեղինակ Մարիամ Թորոսյանը։

SafeYOU-ն հայկական առաջին սթարթափն է, որն ընդգրկվել է Google for startups ծրագրում: Ըստ Թորոսյանի՝ այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սթարթափի մի քանի ուղղություններով զարգանալու և մեծ շուկաներ դուրս գալու․ «Իրականում այն շրջանակները, որոնք ներգրավված են այս հավելվածի զարգացման գործում, բավական մեծ են։ Մենք նաև, որպես տեխնոլոգիական սթարթափ, այսօր հրավիրված ենք Google for startups ծրագրում ներգրավվելու։ SafeYOU-ն, ի դեպ, առաջին հայկական սթարթափն է, որ նման հնարավորություն ունի, և սա մեզ նաև հնարավորություն է տալիս աճելու տեխնելոգիական առումով։ Մենք 2 համայնքների հետ ենք միաժամանակ աշխատում՝ այն համայնքը, որոնց հետ համագործակցության միջոցով փորձում ենք հասնել որոշակի փոփոխության և, բնականաբար, լինելով տեխնոլոգիական լուծում՝ սթարթափ էկոհամակարգի մաս ենք»։

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի՝ նման հավելվածներն օգնում են այն բոլոր մարմիններին և կառույցներին, որոնք տարիներ շարունակ զբաղվում են գենդերային բռնության խնդիրներով և կանանց աջակցությամբ։ Նա կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևորում է հավելվածի կիրառումը Հայաստանում։

«Իհարկե, մեր վերջնական նպատակը Հայաստանում բռնությունից զերծ հասարակություն կառուցելն է, և նման հավելվածները գալիս են օգնելու այդ մեր վերջնական նպատակին հասնելու ճանապարհին։ Կարծում եմ, որ հավելվածն այս թվայնացված ժամանակահատվածում, երբ ամեն ինչ, կարծես թե, հեռախոսներում և համակարգիչներում է, մարդիկ կկարողանան հասանելի դարձնել այն բոլոր ծառայությունները՝ թե՛ ազդարարման տեսանկյունից, թե՛ տարբեր տիպի աջակցություն ստանալու տեսանկյունից»,- հավելում է Հովհաննիսյանը։

Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Լուսինե Խաչատրյանը նշում է, որ ոստիկանությունում հավելվածը դեռևս ներդրված չէ, աշխատանքներ են իրականացվում՝ 2022-ին այն համակարգում ներառելու համար։

«Հավելվածը հնարավորություն է տալիս է՛լ ավելի արագ արձագանքելու ընտանեկան բռնության դեպքերին, հետևաբար՝ կանխարգելելու բռնության դեպքերը և խուսափելու առավել վատ հետևանքներից»,- ասում է նա։

SafeYOU հավելվածը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ճանաչվել է որպես թվային հանրային բարիք։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի սոցիալական պաշտպանության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն հավելվածն առավել երեխայակենտրոն դարձնելու և երեխաների պաշտպանության տեսանկյունից նորանոր սկզբունքներով զինելու։

«Հատկապես կարևորում ենք այն որպես գործիք՝ կանանց դեմ բռնության և երեխաների նկատմամբ բռնության դեպքերի նվազեցման։ Նաև դեպի մասնագիտացված ծառայություններ ուղղորդելու համար նմանատիպ նորարարական մոտեցումներն անչափ ողջունելի են»,- մանրամասնում է Հովակիմյանը։

SafeYOU հավելվածը կիրառվում է Հայաստանում և Վրաստանում, ունի 22 հազարից ավելի ներբեռնում։ Հավելվածի շնորհիվ հաջողվել է փրկել մարդկային կյանքեր։

«Այժմ բանակցություններ ենք վարում մի շարք զարգացող պետությունների հետ, որոնք հիմնականում աֆրիկյան երկրներն են, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ։ Այս պահին զարգացած երկրներում ևս բանակցություններ ենք վարում, ինչպիսիք են Դանիան, Ֆրանսիան, Նիդերլանդների հետ ենք խթանում հարաբերությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի»,- նշում է SafeYOU-ի հեղինակ Մարիամ Թորոսյանը։

Հավելվածը դյուրին է կիրառության մեջ, պարզ է ու համապարփակ, ինչի շնորհիվ էլ դրա կիրառությամբ հետաքրքրվում են բազմաթիվ երկրներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մաթևոսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: