Ագարակաձոր բնակավայրում շչակ է գործարկվելու
Դեկտեմբերի 7-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են բնակավայրի շչակները․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։