Նախնական տվյալներ՝ Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններից. ԿԸՀ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախնական տվյալներ՝ Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններից:

Այսպիսով՝

Արթիկ համայնքում քվեարկությանը մասնակցել է 19 063 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 488: 7731 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Միասնական Արթիկն» ունի 4344 ձայն, երրորդը «Հանուն Հանրապետության ժաղավրդավարների պաշտպանության դաշինքն» է՝ 2550 ձայն:

Ախուրյան համայնքում քվեարկությանը մասնակցել է 13 235 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 370: 6195 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդն «Ախուրյան» կուսակցությունների դաշինքն է՝ 3854 ձայն, երրորդը՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 2810:

Ամասիայում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 3195 է, անվավեր քվեթերթիկների թիվն է 62: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 1199 ձայնով երկրորդը «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքն է, երրորդը՝ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը՝ 717 ձայն:

Աշոցքում քվեարկությանը մասնակցել է 3507 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 100: Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2316 ձայն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 1090 ձայն: