Արարատի մարզի 4 խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանցից 6-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռք բերված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

2-ը վերաբերում է Մասիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,

2-ը՝ Արտաշատ և Մասիս խոշորացված համայքններում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը Արարատ խոշորացված համայնքում լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն,

2-ը՝ Մասիս խոշորացված համայնքում տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,

5-ը՝ այլ բնույթի:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ:

Իսկ հաղորդումներից մյուս 4-ի կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ հետաքննության կամ նախաքննության մարմիններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախաձեռնվել է նյութերի նախապատրաստման գործընթաց, որն ընթացքի մեջ է: