Թուրքմենստանից և Իրանից սվոփով գազ գնելու քննարկումները մինչ այս պահն առարկայական արդյունք չեն տվել․ ՏԿԵՆ

Լուրեր

26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքմենստանից և Իրանից սվոփ եղանակով գազ գնելու հարցի առնչությամբ քննարկումները մինչ այս պահը առարկայական արդյունք չեն տվել։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունից։

«Բանակցությունները շարունակվում են»,- նշված է պատասխանում։

Նշենք, որ Factor.am-ը հարցում էր ուղարկել գերատեսչություն՝ պարզելու համար, թե ինչ ճակատագրի են արժանացել թուրքմենական գազը գնելու շուրջ դեռևս տարիներ առաջ սկսված բանակցությունները։

Հավելենք, որ այս թեմայի մասին քննարկումները վերսկսվեցին նախորդ շաբաթվա վերջին, երբ հայտնի դարձավ, որ Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը Աշխաբադում գազի փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ Պայմանագրի համաձայն՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան տարեկան կուղարկվի մինչև երկու միլիարդ խորանարդ մետր գազ։

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից թուրքմենական գազի ձեռքբերման մասին խոսակցություններ եղել են 2017 թվականից՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակներից։ Մասնավորապես, այդ տարվա սեպտեմբերին Թուրքմենստան Սերժ Սարգսյանի աշխատանքային այցից հետո տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը։

Այս գործարքն իրականացնելու հարցում, ըստ հրապարակումների, առավել նախաձեռնողական էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա Իրան պաշտոնական այցի ժամանակ հարցը քննարկել էր իրանական կողմի հետ։ Այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Իրանում Կարապետյանի ունեցած հանդիպումներում քննարկվել էր նաև Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հարցը։

Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային իրանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Կարեն Կարապետյանի այցի ժամանակ «Թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հարցն էլ է քննարկվել: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրի իրականացմանը»:

Հայաստանում հեղափոխությունից հետո հարցը տեղափոխվել էր նոր իշխանությունների օրակարգ։ 2020 թվականին ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Թուրքմենստանից Հայաստան սվոփ եղանակով գազ մատակարարելու շուրջ բանակցությունները շարունակվում են` չնայած նախագծի իրականացմանը խանգարելու փորձերին։ Ըստ նրա, հակաիրանական պատժամիջոցներն արգելակում են նախագիծը, բայց դա չի նշանակում, որ Երևանը չպետք է ակտիվացնի դրա իրականացմանն ուղղված աշխատանքները։ Սվոփի շրջանակում Թուրքմենստանից եկած մատակարարումները պետք է գազով ապահովեին Իրանի սահմանամերձ (Թուրքմենստանի հետ) շրջանները։ Փոխարենը, Իրանը սեփական գազը մատակարարելու էր Հայաստանին՝ արդեն իսկ գոյություն ունեցող գազատարով։

Հռիփսիմե Հովհաննիսյան