Իշխանության յուրացման փորձ կատարելու մեջ մեղադրվող Արշակ Զաքարյանի և մյուսների գործը դատարանում է

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրյալի աթոռին հայտնված Արշակ Զաքարյանի, Վահագն Չախալյանի, Տիգրանի Չոբանյանի, Արագած Ախոյանի և Իսրայել Հակոբկոխյանի գործը դատարանում է։ Factor.am-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ քրեական գործը վարույթ է ընդունվել նոյեմբերի 30-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մեսրոպ Մակյանին։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրանք փորձել են իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք, ինչի արդյունքում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից հինգ հոգին՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել էին։ Դատարանի կողմից, սակայն, նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել։

Այդուհանդերձ, նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Այս պահին նրանց նկատմամբ կիրառված է խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ռոզա Վարդանյան