Ալեն Սիմոնյանը պատմել է, թե ինչու են որոշել 200 հազար դոլար արժեքով նոր ծառայողական ավտոմեքենա գնել

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև BMW մակնիշի ծառայողական նոր ավտոմեքենա գնելու որոշման մասին։

Հիշեցնենք՝ Factor.am-ը հայտնել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li 2011 թ․ արտադրության ծառայողական ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարությունը համապատասխան որոշում էր մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 92 մլն դրամով նոր ծառայողական մեքենա ձեռք կբերվի՝ BMW 750Li xDrive LCI։

«Ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։

«Ինչո՞ւ ներկայացուցչական դասի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ՝ գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եվ, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն, այնուամենայնիվ, մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետութունը գնում կատարի»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը։