Ադրբեջանը դնում է խաղաղության իր պայմանները, Հայաստանը՝ ոչ․ անհասկանալի է՝ ինչ է ուզում Հայաստանը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV-ի տաղավարում զրուցել ենք ադրբեջանագետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Տիկի՛ն Հայրապետյան, Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում, ընդունվեց հայտարարություն, որում խոսվում էր կայունության, սահմանների որոշման, ապաշրջափակման մասին։ Ի՞նչն էր պակասում։

-Կարծում եմ՝ որքան մեր տարբեր մեդիաաղբյուրներով ներկայացնում են, թե սա ձեռքբերում է կամ որևէ խնդրահարույց բան չկա այս հայտարարության մեջ, իրականությունն այլ է։ Որովհետև հիշում եք, որ երբ մայիսի 12-ի Ադրբեջանի զորքերը ներթափանցեցին ՀՀ սուվերեն տարածք, դրված էր հստակ խնդիր, որ Հայաստանը չի գնալու հետագա գործընթացների, այդ թվում՝ դեմարկացիա-դելիմիտացիայի՝ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման։

Այսինքն՝ ուժի և ուժի սպառնալիքի ներքո չպետք է գնալ նման գործընթացի։ Գիտեք, հայտարարության մեջ նշված է դեմարկացիայի մասին, և համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը ժամկետներ նշեց՝ մինչև տարվա վերջ հանձնաժողովի ստեղծման մասին։ Այսինքն՝ հայկական կողմը տարբեր գործոնների պարտադրանքով, չգիտեմ՝ ինչ պատճառներով, փաստացի հետքայլ կատարեց իր նախկին դիրքորոշումներից՝ ընդառաջ գնալով ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը։

–Եթե Հայաստանը և Ադրբեջանը գնում են սահմանների ճշգրտման, Ադրբեջանն էլ սա կապում է «խաղաղության պայմանագրի» հետ, արդյո՞ք Հայաստանը տրվելու է այս սադրանքին։

-Շատ հետաքրքիր իրավիճակ ունենք։ Մի կողմից՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը խոսում են խաղաղության մասին։ Հայաստանի իշխանություններն ասում են, որ խաղաղության դարաշրջան են խոստացել, Ադրբեջանի ղեկավարությունն էլ ասում է՝ մենք ձեզ խաղաղության պայմանագիր ենք առաջարկել։ Որո՞նք են մեր պատկերացրած խաղաղությունների տարբերությունները։

Հայաստանը խաղաղության իր տեսլականը չի ներկայացնում։ Չի ասում՝ այս, այս, այս պայմաններով մենք կգնանք խաղաղության։ Օրինակ՝ եթե Ալիևը դադարեցնի հայատյաց քարոզչությունը, եթե ադրբեջանական զորքերը դուրս գան․․․ Չկան այդպիսի ձևակերպումներ։ Կա Ադրբեջանի ձևակերպումը․ մոռանում եք Արցախի մասին և ճանաչում Ադրբեջանի մաս, տրամադրում եք միջանցք և հետագայում քննարկվելու է նաև անկլավների հարց։ Այսինքն, մի կողմից Ադրբեջանը դնում է խաղաղության իր պայմանները՝ հասկանալի, բաց տեքստով, առնվազն հրապարակային մասը, մյուս կողմից՝ Հայաստանը խոսում է դրա մասին, և չի հասկացվում, թե ինչ տեսակ խաղաղություն է Հայաստանը պատկերացնում։ Բայց այս ճանապարհը, որ ընտրել է Հայաստանի իշխանությունը՝ առանց հստակ ձևակերպումների, լղոզված, անհասկանալի է, թե ինչ է ի վերջո ուզում Հայաստանը։

Հարցազրույց ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան