Սոչիում ստորագրված հայտարարության տեքստը հնարավորություն է տալիս իշխող ուժին, որ ասի, թե ոչինչ չեն զիջել, բայց երբ հասկանում ես իրավիճակը, մտահոգություններ են առաջանում․ Արթուր Մարտիրոսյան

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 29-ին Սոչիում ստորագրված հայտարարությունը անցած տարվա ամփոփումն էր, ներկայացնում էր, թե ինչ ճանապարհ են անցել Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմից հետո և կանխորոշում էրապագայի անելիքները։ Factor.am-ի հետ զրույցում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման արդյունքների մասին։

«Հանդիպումից հետո ստորագրված փաստաթուղթն էլնաեւ գնահատական է ռուսական կողմի ջանքերի վերաբերյալ»,- ասաց նա՝ նկատելով, որ Ռուսաստանը ոչ միայն նյութական շահեր ունի այս գործընթացում, ստանձնել է միջնորդի դերը, այլ նաև՝ ոչ նյութական ակնկալիքներ ունի, այն է՝ աշխարհին ցույց տալ, թե ռուսական առաքելությունը գնում է իրական խաղաղություն հաստատելու ճանապարհով։

Անդրադառնալով հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքին՝ Արթուր Մարտիրոսյանը նկատեց, որ նա կաշկանդված էր ավելի կոշտ հայտարարություններ անելու հարցում, քանի որ չէր ցանկանում Ռուսաստանի իմիջը վնասել։

«Եթե Փաշինյանն ավելի կոշտ հակադրվեր Ալիևին, որը խոսում էր հումանիզմի, կառուցողական լինելու մասին, վատ դրության մեջ կդներ Ռուսաստանին։ Իհարկե, երբ նայում ենքպարոն Փաշինյանի դեմքին, տեսնում ենք՝ չի կարողանում իր զայրույթը զսպել։ Բայց երբ հերթը հասնում է խոսքին, նա ավելի մեղմ է դառնում»,- նշեց նա։

Բանակցային գործի մասնագետի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչ է քննարկվել հանդիպման փակ մասում, սակայն հրապարակային մասի ելույթները հաշվի առնելով՝ կարելի է  75տոկոս ճշգրտությամբ ենթադրել,  թե կողմերն ուր են ցանկանում գնալ։

«Բոլորը համամիտ են, որ պետք է սահմանազատում լինի, ճանապարհները բացվեն, որ տարածաշրջանի երկրները դրա արդյունքում շահեն, խաղաղություն լինի։ Բայց խնդիրը հետևյալն է․ Ալիևը իր հրապարակային խոսքում էլ հայտարարեց, որ պատրաստ է հակամարտության էջը փակել, սկսել հարաբերություններ, բայց դրա համար նրան պետք է, որ լինի «խաղաղության պայմանագիր»։ Ավելի պարզ՝ Ալիևն ասում է․ «Փաշինյա՛ն, դուք խաղաղություն եք ուզում, ուզում եք, որ բացվեն ճանապարհները, բայց ինչու՞ չեք ցանկանում ստորագրել «խաղաղության պայմանագիրը»»։ Իսկ այդ պայմանագիրը ենթադրում է, որ երկու կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը հիմա դրան պատրաստ չէ, դրա համար է, որ հիմա նա խոսում է դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին, բայց չի խոսում «խաղաղության պայմանագրի մասին»։ «Ես ենթադրում եմ, որ երբ նրան հարցնում են, թե ինչու նա այդ պայմանագիրը չի ստորագրում, նա պատասխանում է, որ ինքը պատրաստ է դա անելուն, բայց հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հակառակ կողմը պետք է ինչ-որ բան տա, ինչ-որ բան անի, որ ինքը կարողանա ժողովրդին համոզել, որ ցեղասպանական ցանկություններ չկան»,- ասաց նա։

Արթուր Մարտիրոսանը նկատեց նաև, որ ինչ էլ Փաշինյանը ստանա՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիմաց, հայկական կողմը հայտնվելու է վատ իրավիճակում։ Նրա դիտարկմամբ՝ Ալիևը հստակ պատկերացնում է, թե խաղն ինչ ուղղությամբ է տանում․ նա, ստանալով Արցախը, նախ հարց է բարձրացնելու, թե ինչու է այնտեղ հայկական փոխարժեքն օգտագործվում, ինչու են մարդիկ հայկական անձնագրերով, հետո տարիների ընթացքում տարածքը ադրբեջանցիներով է բնակեցնելու, որոշ ժամանակ հետո իրենց անորոշ կարգավիճակի պատճառով հայերը լքելու են Արցախը, և տարածքն արդեն 50 տոկոսով ավելի ադրբեջանցիներով է բնակեցվելու, այդպես Ադրբեջանի համար լավ պայմաններ կստեղծվեն հանրաքվեի համար։

«Ալիևի ռազմավարությունը շատ պարզ է։ Փաշինյանի ցանկությունն էլ ինչ-որ չափով հասկանալի է․ այս պահին նա ուզում է, որ կողմերը որքան հնարավոր է՝ արագ հասնեն խաղաղության դիվիդենտների սպառմանը։ Նրա հաշվարկներով՝ դա պետք է հայկական կողմի համար բերի արագ տնտեսական օգուտներ, բնակչության մեծ մասն իր համար դրանից շոշափելի դրական տնտեսական օգուտներ քաղի։ Նա այդպես ցանկանում է ցույց տալ բոլորին, որ ի վերջո իր ընտրած ճանապարհը ճիշտ էր։ Թե որքանովայս ցանկությունը կիրականանա, ինձ դժվար է ասել, որովհետև այն կախված է մի շարք բարդ որոշումներից, որոնք պետք է ընդունվեն ոչ միայն Երևանում, Բաքվում, Անկարայում, այլ նաև այլ մայրաքաղաքներում»,- ասաց նա։

Ալիևի համար, ըստ Արթուր Մարտիրոսյանի, ավելի հեշտ է զիջումների գնալը, քանի որ նրա համար դրանք էական նշանակություն չունեն․ կարող է մի քանի գերի բաց թողնել, հետո ուժ կիրառել՝ մեղադրել հայկական կողմին, թե հրաժարվում է խաղաղության գնալ, պարտադրել, որ հայկական կողմը գնա զիջումների, պահանջի այն, ինչ ինքն է ցանկանում ստանալ։

«Այս պահին նրանց ցանկացածը «Զանգեզուրի միջացնքն է»։ Պարզ է արդեն, որ այս պահին նրանք չեն վերահսկելու այդ ճանապարհը, ռուսական կողմ է վերահսկելու, բայց դա իրավիճակը դեպի լավ չի փոխում․ Հայաստանի ինքնիշխան տարածքում ինչ-որ այլ կողմ է վերահսկում ճանապարհը։ Իսկ դա նշանակում է, որ այդ ճանապարհը միջանցք է դառնում։ Այլ հարց կլիներ, որ այն վերահսկեր Հայաստանը։ Խնդրի լուծման այս տարբերակը ադրբեջանական և թուրքական կողմի համար ժամանակավոր ընդունելի է․ դա նրանք կարող են անգամ ռուսական կողմին ներկայացնել որպես իրենց կողմից զիջում։ Այստեղ էլ ադրբեջանաթուրքական կողմի հաշվարկը շատ պարզ է․ եթե նրանց վերահսկողության տակն է անցնում ինչ-որ տարածք, նրանք գտնվում են ինչ-որ հողի վրա, ավելի մեծ առավելություն են ունենում, քան եթե նրանց ձեռքում ինչ-որ մի փաստաթուղթ լինի ստորագրված, որը զուտ ենթադրություններ է ստեղծելու, թե ինչ-որ խաղաղություն է լինելու։ Նրանք իրենց ունեցած այդ առավելությունները անհրաժեշտության դեպքում կարող են նորից օգտագործել հայկական կողմին պարտադրելու, հարկադրելու համար, որ իրենց ցանկությունները կատարվեն»,- ասաց նա։

Անդրադառնալով երեկ ընդունած հայտարարության տեքստին՝ Արթուր Մարտիրոսյանը նկատեց, որ զուտ այդ տեքստը հայկական կողմի համար որևէ վտանգ չի կանխորոշում։

«Դա իշխող ուժին տալիս է հնարավորություն, որ ասի, թե ոչինչ չեն զիջել։ Բայց մյուս կողմից՝ երբ մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում,  մտահոգություններ են առաջանում։ Արդեն ասացի՝ ու՞ր ենք մենք գնում այդ ճանապարհով․ թող դա կոչեն դեմարկացիա, դելիմիտացիա, նույնիսկ չօգտագործեն «խաղաղության պայմանագիր» հասկացությունը, դրանից ոչինչ չի փոխվելու, ունենալու ենք այն, ինչ ասացի վերևում․ Եվրոպայում Ադրբեջանը ասելու է․ «Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ կնքել «Խաղաղության պայմանագիր», Հայաստանն է որ հրաժարվում է։ Եվրամիությու՛ն, ճանաչու՞մ եք մեր տարածքային ամբողջականությունը, Մոսկվա ճանաչու՞մ եք»։ Նրանք ճանաչելու են։ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել ճնշումը, թե ինչու Հայաստանը չի ցանկանում խաղաղություն, և ուշ թե շուտ, ինչ-որ մի պահի, երբ պարոն Փաշինյանը զգա, որ արդեն կարող է դա անել, համաձայնելու է ստորագրել համաձայնագիրը»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք ՀՀ վարչապետը ունի՞ տարբերակ հրաժարվելու, Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ դատելով Փաշինյանի վերջին՝ գրավոր ասուլիսում հնչեցված մտքերից, կարելի է ենթադրել, որ նա և իր շրջապատը հակված են կարծել, որ իրենք կարող են խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում։ «Նայիվ հարցադրում է հնչում, թե արդյոք Թուրքիան և Ադրբեջանը կարող են հրաժարվել իրենց ցեղասպանական նպատակներից։ Պատասանն էլ ոչ այնքան մեզ համար էր, որքան Թուրքիայի և Ադրբեջանի։ Նա փաստորեն նրանց ասաց՝  ապացուցեք մեզ, որ չունեք նման մտադրություն և ոչ թե բառերով, այլ ինչ-որ քայլերով, որ ինքն էլ կարողանա համոզել հայ ժողովրդին, որ կարող ենք խաղաղ ապրել թուրքերի, ադրբեջանցիների հետ»։

Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հիմա պարզապես պարտվածի դիրքերից փորձում է ստանալ այն, ինչ հնարավոր է և դա ցանկանում է անել ցանկացած գնով, ցանկացած զիջման միջոցով։ «Խնդիրն այն է, որ պարտությունից հետո նա կարիք ուներ ինքն իրեն բացատրելու, հիմնավորելու, թե ինչու պետք է անգամ պարտությունից հետո մնա իշխանությունում։ Ինքը հիմա իրեն համոզում է, որ բացի իրենից, ոչ ոք չի կարող խնդիրները լուծել»,– ասաց նա։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ այստեղ խնդիրն այն է, որ հիմա արդեն Փաշինյանը ինքը չի կարող  խոսել մեծամասնության անունից և պնդել, թե շատերն են նման տեսլականի կողմնակիցը։ «Ընտրությունների ժամանակ նա ձայներ չի ստացել նրա համար, որ այդպիսի տեսլական է ներկայացրել։ Փաշինյանը Սոչիում էլ հայտարարեց, որ ունի ժողովրդի կողմից տրվածմանդատ, սակայն դա այդպես չէ։ Ես չգիտեմ, թե ինչ է ուզում մեծամասնությունը․ բոլորը խոսում են ազգային շահերից, բայց չկա հստակ ձևակերպում, թե որն է այն մեզ համար։ Այստեղից պետք է սկսել խոսակցությունը, բայց դա տեղի չի ունենում։ Իհարկե կան մրցակցող այլ տեսլականներ, սակայն քաղաքական դիսկուրսն այդպես էլ չի ձևավորվում»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ եթե անգամ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցանկանար էլ, որ Փաշինյանի տեսլականը իրականություն դառնա, նա այն առաջնորդը չէ, որ կարող է դա իրականություն դարձնել։

Ըստ նրա՝ Փաշինյանը չի կարողանալու մոբիլիզացնել հայ ժողովրդին,  որը միայն Հայաստանում չէ։ «Հայ ժողովուրդը նաև սփյուռքն է, որը շատ հարցերում համաձայն չէ Փաշինյանի հետ։ Իսկ առանց համախմբելու հայ ազգին՝ նա չի կարող մեր երկիրն այս դժվար պայմաններում տանել դեպի դիվանագիտական, տնտեսական հաջողություններ»,- եզրափակեց փորձագետը։

Հռիփսիմե Հովհաննիսյան