Հայաստանին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին հրավիրելով՝ Վաշինգտոնը ցույց է տալիս, որ այն իր համար ռազմավարական կարևոր դաշնակից է տարածաշրջանում․ Քսենյա Կիրիլովա

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Դեկտեմբերի 9-10-ը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ հեռավար ռեժիմով անցկացվելու է «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին, 110 երկրների շարքում, մասնակցության հրավեր է ստացել նաև Հայաստանը։ Պաշտոնական Երևանն արդեն ընդունել է հրավերը։ Բայդենի վարչակազմի գագաթնաժողովի հրավիրյալների ցուցակում մեր հարևաններից չկան ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Իրանը։ Ռուսաստանը և Չինաստանը նույնպես բացակայում են։

Ժողովրդավարության մասին գագաթնաժողովի նշանակության, հրավիրյալների ընտրության սկզբունքի, դրան մասնակցելու արդյունքում Հայաստանին տրվող հնարավորությունների մասին Factor.am-ը զրուցել է Ջեյմսթաուն հիմնադրամի վերլուծաբան Քսենյա Կիրիլովայի հետ։

-Տիկի՛ն Կիրիլովա, ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված է գագաթնաժողովին հրավիրված երկրների ցուցակը։ Հաշվի առնելով ընտրված երկրները՝ ի՞նչ կարող ենք ասել ԱՄՆ առաջնահերթությունների մասին։

-Նախ՝ կարևոր է հիշել, որ Ջո Բայդենի վարչակազմի և Դեմոկրատական ​​կուսակցության համար ժողովրդավարական արժեքներին աջակցությունը, թեկուզ՝ դեկլարատիվ մակարդակով, կարևոր է որպես քաղաքական ծրագրի հիմնաքարերից մեկը: Ուստի՝ տրամաբանական է, որ այս գագաթնաժողովին չէին կարող հրավիրվել երկրներ, որոնց պարագայում լուրջ հարցեր կան ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների տեսանկյունից։

Մյուս կողմից՝ ընտրված երկրների ցանկը կարող է որոշակի ցուցումներ տալ ԱՄՆ-ի առաջնահերթությունների փոփոխությունների մասին: Օրինակ՝ Պարսից ծոցի մի շարք երկրների՝ ցուցակում բացակայությունը (այդ թվում՝ Միացյալ Նահանգների հին դաշնակից Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլն – Ք․Կ․), այլ նշանների հետ միասին, վկայում է Մերձավոր Արևելքի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության անկման մասին։ Միաժամանակ նկատելի է, որ աճում է ԱՄՆ-ի հետաքրքրությունը ասիական ուղղությամբ՝ գագաթնաժողովին հրավիրված են Հնդկաստանը, Պակիստանը, Ճապոնիան և այլն։

Այնուամենայնիվ, կարևոր է, որ ամերիկացիները փորձում են խուսափել իրենց սկզբունքների և աշխարհաքաղաքական օգուտների միջև բախումից։ Օրինակ՝ մասնակիցների թվում չկան Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, թեև նրանց հետ հարաբերությունները նշանակալի են ԱՄՆ-ի համար, հատկապես՝ աֆղանական ճգնաժամի ֆոնին։ Փաստորեն, Միացյալ Նահանգները սկսել է շատ ավելի ակտիվորեն համագործակցել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների հետ վերջին մի քանի տարիներին, բայց, միևնույն ժամանակ, պարզ է դառնում, որ իրական ժողովրդավարական ինստիտուտներ դեռևս չեն ձևավորվել այդ երկրներում։

Հետխորհրդային տարածքից «երիտասարդ ժողովրդավարություններին»՝ Ուկրաինային, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Լիտվային, Լատվիային և Էստոնիային ուղղված հրավերը, իմ կարծիքով, արտացոլում է երկու բան․ Վաշինգտոնը մի կողմից ցույց է տալիս, որ այդ երկրներն ընկալում է որպես իր համար ռազմավարական կարևոր դաշակիցներ տարածաշրջանում, մյուս կողմից՝ ամերիկացիները ցույց են տալիս, որ թվարկված երկրները համարում են ժողովրդավարական ռեժիմներ, նույնիսկ եթե դրանք ինչ-որ հարցերում կատարյալ չեն։

-Մեր տարածաշրջանից, ինչպես Դուք էլ նշեցիք, Հայաստանն ու Վրաստանը  հրավիրվել են։ Ադրբեջանը և Թուրքիան հրավիրված չեն։ ԱՄՆ-ի նման քայլը ինչ-որ ուղերձ պարունակո՞ւմ է, ի՞նչ է այս դեպքում նշանակում Բայդենի վարչակազմի ընտրությունը։

-Իրականում, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ կան բավական երկար ժամանակ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին նախկինում իր կողմնակից քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապաստանելու համար, ում Էրդողանը 2016 թվականին մեղադրել է հեղաշրջման փորձի մեջ: Այս տարվա սկզբին հակամարտությունն ավելի հեռուն է գնացել․ Թուրքիայի ներքին գործերի նախարարն ԱՄՆ-ին ուղղակիորեն մեղադրեց պուտչը կազմակերպելու մեջ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը կտրուկ է արձագանքել Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը։

Երկրների միջև ավելի խորը հակասություններ կան, օրինակ՝ Սիրիայի քրդերի հետ կապված։ Էրդողանի ավտորիտար հակումները, քաղաքական հակառակորդների նկատմամբ կոշտ հաշվեհարդարը և դեպի իսլամիզմ հակվածությունը նույնպես քննադատության են արժանանում Վաշինգտոնի կողմից։ Ավելին, Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որի հետ կապված կան որոշակի հակասություններ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ։ Անկարայի արտաքին քաղաքական հավակնությունների ուժեղացումն անհանգստացնում է ԱՄՆ-ին, սակայն բխում է բրիտանացիների շահերից։ Ավելին, մեկ ամիս առաջ Էրդողանը միտումնավոր սրեց իրավիճակը՝ «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարելով ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների դեսպաններին։ Ի դեպ, Մեծ Բրիտանիան այս ցուցակում չկար։

Իհարկե, գագաթնաժողովին չհրավիրվելը չի ​​նշանակում, որ ԱՄՆ-ը դադարում է Անկարային համարել իր դաշնակիցը։ Թուրքիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է և մի շարք հարցերում շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ։ Հրավերի բացակայությունն ավելի շատ «դաստիարակչական» բնույթ է կրում, որը կոչված է ստիպելու Թուրքիայի ղեկավարին՝ գնալ որոշ զիջումների։ ԱՄՆ-ը հասկանում է, որ Էրդողանը, չնայած իր ողջ անկախությանը և «բազմավեկտոր» էությանը, չի համաձայնի խզել հարաբերություններն Արևմուտքի հետ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, կարծում եմ, այստեղ երկու գործոն է խաղացել․ և՛ Բաքվի ու Անկարայի մերձեցումը, և՛ այն, որ ԱՄՆ-ը չի համարում, որ Ադրբեջանում գործող իշխող համակարգը համապատասխանում է ժողովրդավարության չափանիշներին։ Դժվար թե այս դիրքորոշումը կապված լինի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ. ընդհակառակը, կողմերից մեկին չհրավիրելով՝ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ը հեռու մնա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ակտիվորեն մասնակցելու փորձերից։

– Ի՞նչ կարող է տալ Հայաստանի նման երկրներին մասնակցությունն այս գագաթնաժողովին։

-Դա առնվազն կարող է օգնել ԱՄՆ-ին՝ ավելի լավ հասկանալ տարածաշրջանի իրական խնդիրները: Հայաստանին նման մասնակցությունը կարող է օգնել՝ հաղթահարել Ռուսաստանից վերջին շրջանում աճող կախվածությունը և հասնել արևմտյան երկրների հետ փոխգործակցության նոր մակարդակի։

-Ռուսաստանը, որը հրավիրված չէ գագաթնաժողովին, իր դժգոհությունն է հայտնել դրա վերաբերյալ։ Ինչ եք կարծում՝ ի՞նչ ազդեցություն կունենա գագաթնաժողովը ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

-Փաստացի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ այնքան ցածր մակարդակի վրա են, որ դժվար թե դրանք էականորեն ավելի փչանան։ Չնայած Ռուսաստանի և Չինաստանի զայրացած հռետորաբանությանը՝ դժվար է ենթադրել, որ այդ երկրները հույսը դրել են հրավերի վրա: Այս դեպքում «ընտրության գործոններից» ոչ մեկը չի գործում. երկու երկրներն էլ ավտորիտար են, բացահայտ արհամարհում են մարդու իրավունքները և ոչ միայն Միացյալ Նահանգների դաշնակիցները չեն, այլև բացահայտորեն հակառակորդներ են: Ընդ որում, երկուսն էլ քաջատեղյակ են, թե ԱՄՆ-ը ինչպես է վերաբերվում իրենց։

Խնդիրն այստեղ այլ է. և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը նման գագաթնաժողովների անցկացման փաստը համարում են իրենց դեմ ուղղված կանխամտածված գործողություն։ Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ եթե Չինաստանը կարող է իրեն թույլ տալ հրապարակային կոշտ հայտարարություններ անել, ապա Ռուսաստանը, փաստորեն, այժմ չափազանց շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների գոնե մասնակի բարելավմամբ, ուստի, հատկապես ցավոտ է ընկալում նման իրադարձությունները։

– Ինչ եք կարծում՝ Հայաստանը նոր խնդիրներ կունենա՞ իր դաշնակիցը համարվող Ռուսաստանի հետ, քանի որ ընդունել է և մասնակցելու է ամերիկյան «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։

-Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ օգտվելով Մոսկվայից Երևանի որոշակի կախվածությունից, հատկապես՝ ռազմական ոլորտում։ Հիշենք, թե ինչպես 2020 թվականին ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած Telegram ալիքներն ուղղակիորեն թվարկում էին այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը հարձակողական զենք կմատակարարեր Նիկոլ Փաշինյանին։ Դրանց թվում էին Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս, ռուսաց լեզվի պետական ​​կարգավիճակը, Եվրասիական տնտեսական միության հետ տնտեսական ինտեգրումը և այլն։ Նույն պայմանների մասին  ուղղակիորեն կրկնում էին ռուս որոշ պաշտոնյաներ և առաջատար քարոզիչներ։ Բնականաբար, նման մանիպուլյացիաները Մոսկվան կարող է օգտագործել խոստումներով և օգնություն տրամադրելու մերժումներով՝ որպես «պատիժ» արևմտամետ որոշ գործողությունների համար։ Միանգամայն հնարավոր է, որ այս դեպքում կիրառվի նմանատիպ տեխնիկա։

Բայց, միևնույն ժամանակ, կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանն իրականում չի լինելու «Հայաստանի պաշտպան»: Մոսկվային ձեռնտու է դաշնակցի թուլությունը, որպեսզի այդ ֆոնին կարողանա մեծացնել ճնշումը Հայաստանի իշխանության վրա, ինչը Կրեմլը փորձում է անել մեկ տարուց ավելի։ Դժվար թե Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին կարող է լրջորեն փոխել նման միտումն այս կամ այն ​​ուղղությամբ։

Հռիփսիմե Հովհաննիսյան