Հայաստանում ադրբեջանական տարածք չկա. Հենրիկ Քոչինյանի արձագանքը՝ Փաշինյանի խոսքերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը չի ընդունում, որ Գորիս–Կապան ավտոճանապարհի` ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող հատվածն Ադրբեջանին է պատկանում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ներկայացրեց այդ ճանապարհահատվածի պատմությունը։

«Երբ 1960-ականների սկզբին Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնել կառուցել Գորիս–Կապան ավտոճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն ՀՀ սահմանի տեղը։ Հստակ գիտեին, քանի որ ոչ գիտակից մարդ չէր կարող լինել Մինիստրների կազմում։ Գիտեին` ինչի համար են կառուցում և ինչու հենց այդ տարածքում։ Ադրբեջանը փորձում էր Արաքսի ձախափնյա ողջ տարածքով ավտոճանապարհ անցկացնել, և, Գորիս–Կապանը կառուցելով, փաստորեն Ադրբեջանի ձգտումների դիմացն առան»,- նշեց Քոչինյանը։

Նրա խոսքով` հիմա հայտարարվում է, որ Գորիս–Կապանի` 22 կմ հատվածն Ադրբեջանի տարածքով է անցնում, սակայն այստեղ հարց է առաջանում` երբ Ադրբեջանի «տարածք էինք գրավում» Գորիս–Կապանը կառուցելով` Ադրբեջանի իշխանությունները չէի՞ն տեսնում դա։

Քոչինյանը նկատեց` Ադրբեջանի համար այդ տարածքը տնտեսական որևէ նշանակություն ունենալ չէր կարող, քանի որ այդ տարածքում նրանք ոչ գյուղ, ոչ էլ արդյունաբերություն ունեին` ոչինչ էլ չունեին։ Նա հավելեց` այդ ճանապարհները կառուցվել են անտառների մեջ` անտառահատումների միջոցով։ Ինչ է`Ադրբեջանը համաձա՞յն էր, որ «իրենց տարածքում» հատում կատարվի։

«Երբ մենք զիջում ենք 22 կիլոմետր, դա նշանակում է, որ դրանից դեպի Հայաստան ընկած հատվածում մենք հետագայում անելիք չունենք»,- նշեց Քոչինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում: