«Pegasus» լրտեսական ծրագիրն այս պահին հայտնաբերվել է 8 հայաստանցու սմարթֆոնում, նրանցից մեկն Արթուր Վանեցյանն է

Լուրեր

26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
Բոլորը

Այս պահի դրությամբ Հայաստանում 8 անձի հեռախոսում «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել, նրանց թվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

«Apple-ը հեռախոսից տվյալներ է ստանում և զգուշացնում, որ իրեն գաղտնալսում են, ուստի առաջարկում է անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Շրջանառվող «Pegasus» լրտեսող ծրագիրը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Այն հնարավորություն է տալիս առանց օգտատիրոջ իմացության ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա և հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին և այլ ծրագրերին։ Այն բավականին թանկ հաճույք է, ուստի ամեն մարդու նկատմամբ չէ, որ օգտագործում են։ Հիմնականում պետություններն այդ ծրագիրը գնում են ահաբեկչությունները կանխելու և քննչական գործողություններին օգնելու նպատակով»,- նշեց Մարտիրոսյանը։

Իր սմարթֆոնում լրտեսական ծրագրի հայտնաբերման մասին այսօր ահազանգել էր հենց Վանեցյանը։ Ֆեյսբուքյան գրառմանը կից պատգամավորը տեղադրել էր Apple ընկերության հաղորդագրությունը, որտեղ ծրագրից ձերբազատվելու և անվտանգ պահելու խորհուրդներ  է տրվում հեռախոսատիրոջը։ Ընդդիմադիր գործիչն իր հեռախոսում ծրագրի առկայությունը կապում է քաղաքական հայացքների հետ.

«Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։

Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա»,- գրել էր Վանեցյանը։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ թեև հնարավոր չէ նման ծրագրերից զերծ պահել հեռախոսը, սակայն օպերացիոն համակարգերի պարբերաբար թարմացումը կարող է հնարավորինս նվազեցնել վարակվելու ռիսկը։ Ծրագիրը կարող է վարակել նաև «Android» համակարգով աշխատող հեռախոսները։

 Ռոզա Վարդանյան