«Աերոպորտի գներով» տաքսիները «Զվարթնոց»-ից կվերանա՞ն․ նոր փոփոխություններ օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Հարազատներին կարոտած, ճանապարհից հոգնած՝ օդանավակայանից տուն հասնելու րոպեներն ես հաշվում ու հանկարծ պարզում, որ «աերոպորտի գներ» հայտնի արտահայտությունը նաև քո գրպանն է մտնելու։ Նախ բարկանում ես, հետո՝ այլընտրանք փնտրում։ Իրավիճակը շատերին է ծանոթ։ Օդանավակայանում մեր նկարահանման պահին այդպիսի մի քանի դեպք արձանագրեցինք։

Շատերին հայտնի եղանակով, օդանավակայանից դուրս եկողին իրենց ծառայությունն են առաջարկում նախ մասնավոր տաքսիստները։ Գները, որպես կանոն, սկսվում են ամենաբարձրից, բայց սակարկելու հնարավորությամբ։

Օդանավակայանում արագորեն տաքսի գտնելու երկու տարբերակ կա՝ կա՛մ մասնավոր տաքսիները, կա՛մ օդանավակայանի հետ օրինական համագործակցող «Յանդեքս»-ը։

2011 թվականին «Զվարթնոց» օդանավակայանը տաքսիների մրցույթ հայտարարեց․ հաղթել էր երկու ընկերություն՝ «Տաքսի Տուր»-ը և «Աերո»-ն՝ իրավունք ստանալով ուղևորափոխադրումներ իրականացնել օդանավակայանի տարածքից։ Այսօր, սակայն, միայն մեկ ծառայություն է համագործակցում օդանավակայանի հետ։ Բայց, ինչպես ասում են, մասնավորներն էլ գործունեությունը չեն դադարեցրել։

Ի դեպ՝ նույն «Յանդեքս»-ն ու օնլայն մյուս տաքսիները, բացի օդանավակայանի բուն տարածքից, կայանում են նաև ոչ շատ հեռու։

Օդանավակայանից դուրս եկողին առաջինը դիմավորող մասնավոր տաքսի ծառայությունների հարցը լուծելու համար էր նաև, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ բերեց Ազգային ժողով, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը նախատեսվում է սահմանել տարեկան 200 հազար դրամ: Կա հատուկ պահանջ նաև, որ մեքենան պետք է ոնենա գործարանային արտադրության վառելիքի համակարգ, վերասարքավորված չլինի։

Մինչ այս, օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացն առանձին կարգավորում չի ունեցել։ Տաքսիները լիցենզիա ստանում էին գործունեության համար, բայց մասնավոր տարածքներում, այդ թվում՝ օդանավակայանի տարածքում ուղևորափոխդրում իրականացնելու համար համաձայնությունը ձեռք էր բերվում հենց մասնավորի հետ։ Նոր օրենքը թույլ կտա այդ խնդիրն օդանավակայանի տարածքում լուծել՝ մրցակցությունը մեծացնելով։

Առանց համապատասխան լիցենզիա ունենալու ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կսահմանվի տուգանք՝ 50․000 դրամ։ Թե որքանով նոր օրենքը կկարգավորի հարցը, դժվար է ասել, բայց տաքսու վարորդները թե՛ նախկինում, թե՛ այսօր դժգոհ են սահմանափակումներից։

Ֆեյսբուքյան մեր փոքրիկ հարցմանը մասնակցած օգտատերերի գերակշիռ մասը կողմ է արտահայտվել խստացմանը՝ հիշելով ու մեջբերելով սեփական վատ փորձն ու գրանցված միջադեպերը, կարևորելով Հայաստան եկած հյուրերի պատշաճ դիմավորումն ու սպասարկումը։ Օդանավակայանից էլ նշեցին, որ հատուկ վերահսկողություն չի իրականացվում, քանի որ հանրային տարածք է և մեքենաների մուտքն արգելել չեն կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան