Իրավապաշտպանի պնդմամբ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված անձինք երեք տասնյակից ավելի են

Լուրեր

03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերեվարված զինծառայողների իրավունքներով զբաղվող Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ Պաշտպանության նախարարության ներկայացրած թվերն իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը՝ նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի արդյունքում գերեվարված անձանց թիվն անցնում է երեք տասնյակից.

«Մենք տարբեր աղբյուրների և փաստահավաք կազմակերպությունների հետ ևս համագործակցում ենք, ինչի արդյունքում պարզել ենք, որ ՊՆ-ի կողմից հրապարակված 13 գերեվարվածների թիվը որևէ կապ չունի իրականության հետ։ Այս պահին մենք աշխատանքներ են իրականացնում զոհվածների, անհետ կորածների և գերեվարված անձանց իրական թվերը պարզելու ուղղությամբ։ Չենք բացառում նաև, որ զոհվածների մեջ եղել են նաև գերիներ, որոնք սպանվել են Բաքվում»։

Մինչ այդ իրավապաշտպան խումբը գերեվարվածներից չորսի վերաբերյալ արդեն իսկ դիմումներ է ուղարկել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Սահակյանը հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ը մինչև երկուշաբթի կքննի դրանք և հրատապ միջոց կկիրառի.

«Մենք խնդրել ենք Եվրադատարանից ապահովել զինծառայողների կյանքի և առողջության իրավունքների պաշտպանությունը։ Եվ, քանի որ խնդիրն առաջնային է, ՄԻԵԴ-ից ակնկալում ենք, որ հրատապ միջոց կկիրառի և կդիմի Ադրբեջանին՝ գերեվարվածների և նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն պահանջելու համար»,- նշեց Սահակյանը։

Նշենք, որ մինչ օրս Բաքվում գտնվող գերիներին չեն կարողացել տեսակցել Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ԿԽ հայաստանյան ներկայացուցիչ Զառա Ամատունին նշեց, որ այս մասով բանակցություններ են տարվում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 6 զոհ, 4 վիրավոր, 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայող։ Նոյեմբերի 17-ին Արցախում ռուս խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը Բաքվից Հայաստան մեկ զոհվածի մարմին բերեց։ Սակայն լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նախկին հրամանատարի արձակուրդն ընդհատել ու Ադրբեջան էին ուղարկել գերիների հետևից։ Թե ինչ էր փոխվել վերջին պահին, անհայտ է։

 

Ռոզա Վարդանյան