HRW-ը հիշեցրել է Բաքվին, որ հայ գերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է նոյեմբերի 16-ին ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը։

«Նոյեմբերի 16-ի մարտերից հետո, որոնք վատագույնն էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարել է ամենաքիչը 13 հայ զինծառայողի։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութերը ցույց են տալիս, որ ադրբեջանական ուժերը դաժան և ստորացնող վերաբերմունք են ցուցաբերում պատանդառության ընթացքում։ Ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է»,- թվիթերյան իր էջում գրել է Գոգիան։

Նա նշել է, որ «զզվելի տեսանյութերը, որոնք դեռ կազմակերպությունը չի ստուգել», ցույց են տալիս հայ գերիների նկատմամբ ծեծը, դաժան վերաբերմունքը, ինչպես նաև նրանց արժանապատվության նվաստացումը։

«Ժնևի կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին բռնության ու վախեցնող գործողություններից, վիրավորումից ու հանրային հետաքրքրասիրությունից։ Ադրբեջանը պետք է բոլոր հնարավոր բռնությունները հետաքննի և մեղավորներին պատասխանատվության ենթարկի։ Հատկապես, որ որոշ զինծառայողներ հպարտությամբ են բռնություն գործադրում և նույնիսկ չեն թաքցնում իրենց դեմքերը»,- գրել է HRW-ի պաշտոնյան՝ նշելով, որ Ժնևի 3-րդ կոնվենցիայի համաձայն՝ գերի ընկածներին պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ և նրանք պետք է հետ վերադարձվեն մարտական գործողություններից հետո։

Էմմա Չոբանյան