Արմեն Գրիգորյանը հստակեցրել է, թե ինչ օգնություն է ակնկալում Հայաստանը ՌԴ-ից

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Հայաստանում ակնկալում են, որ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, կօգնի լուծելու խնդիրները՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետևանքով սահմանին ստեղծված իրադրության հետ: Այս մասին ռուսական Коммерсант-ին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հատկապես ի՞նչ օգնություն է ակնկալում հայկական կողմը՝ 1997 թվականի համաձայնագրի շրջանակում դիմելով պաշտոնական Մոսկվային:

«Դա ագրեսիայի գործողություն է: 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են նման դեպքերում փոխադարձաբար օգնել միմյանց: Հենց այդ առնչությամբ էլ դիմել ենք Ռուսաստանին»,- հայտարարել է Գրիգորյանը:

Հստակեցնող հարցին՝ ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական օգնություն է Երևանն առաջնահերթ ակնկալում ռուսական կողմից, ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանել է. «Մենք կողմնակից ենք, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով դա անել հնարավոր չլինի, ապա պետք է խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով»:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմի համար այս հարցում առաջնահերթ են Ռուսաստանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ):

«Սակայն եթե լուծում չգտնվի, ապա մենք կսկսենք դիտարկել նաև մյուս հնարավորությունները»,- ասել է Գրիգորյանը:

Տաթև Ֆռանգյան