Տեղեկանք 2016-ի ապրիլյան պատերազմից 2 տարի անց ՀՀ և ԱՀ ԶՈՒ-ում կոռուպցիոն երևույթների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ. ՀՔԱՎ

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացում է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը, չարաշահումները և դրանց հետևանքով զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը, այդ խախտումների բացահայտման և լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների՝ որպես իրենց պարտականությունների կատարման վիճակը:

Տեղեկանքում անդրադառում ենք վերոնշյալ հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվել արդեն 2 տարի անց:

Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ  զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որևէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը:

Զեկույցում և հետագայում տեղեկանքում բարձրացված խնդիրների թվում անդրադարձ էր կատարվել 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների  հետևանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների և դրանց վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հարցումներին և դրանց արձագանքներին,  զինտեխնիկայի անսարքությանը, անհրաժեշտ քանակով և որակով վառելիքի մատակարարման խնդիրներին, սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակին և այլ խնդիրներին: