Նահանջ՝ դիրքերից, մաքսակետեր՝ ՀՀ ճանապարհին. ի՞նչ է «ժառանգում» Սուրեն Պապիկյանն Արշակ Կարապետյանից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.04.2026 | 16:58
Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, վաղը ինտենսիվ տեղումներ են սպավում՝ նաև ձյան տեսքով
23.04.2026 | 16:47
Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը
23.04.2026 | 16:36
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից. գյուղերում ջրհեղեղներ են
23.04.2026 | 16:28
8 կուսակցություն և 1 դաշինք ներկայացրել են փաստաթղթերը. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 16:19
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23.04.2026 | 16:10
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
23.04.2026 | 15:51
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
23.04.2026 | 15:44
MLS-ում դարպասապահը գոլ է խփել 96-րդ րոպեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:43
Ոչ մեկի որդին չի ծառայել Ղարաբաղում, որ հիմա դոշ են տալիս Ղարաբաղի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:36
Թուրքիան արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
23.04.2026 | 15:27
Գերմանիան Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների է ձերբակալել դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով
23.04.2026 | 15:19
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
23.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին // ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 15:02
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանն առաջին եկամուտն է ստացել Հորմուզի նեղուցի վճարներից
Բոլորը

Սահմանին լարվածության ֆոնին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ու նախագահի հրամանագրով, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Կարևորագույն այս պաշտոնը վստահվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ Կարապետյանը պաշտոնավարեց ընդամենը 107 օր։

«Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»,- ԱԽ նիստում նշել է Փաշինյանը։

Այս հայտարությանը նախորդել էր Անվտանգության խորհրդի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ երեկ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Հատկանշական է, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հերքել էր տարածվող այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ ադրբեջանական ԶՈՒ որևէ զրահատեխնիկա չի մտել ՀՀ տարածք։

Ընդամենը 10 օր առաջ պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Ստեփանակերտ և Սև լճի տարածք։ Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմից հետո սա, ըստ էության, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցելությունն էր Արցախ, որի մասին ոչ միայն պաշտոնական հաղորդագրություն էր տարածվում, այլև տեսանյութ։

«Մենք պետք է պահենք մեր դիրքերը, մենք ուրիշից ոչ մի բան չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, բայց մեզ թող չկպնեն»,- իր խոսքում նշել էր Կարապետյանը։

«Մեզ», այնուամենայնիվ, «կպան»։ Արցախ կատարած այցից ընդամենը երկու օր հետո՝ նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակոցներ արձակեց այդ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Նրանցից մեկը սպանվեց, երեքը՝ վիրավորվեցին։

Դեպքից երկու օր անց՝ նոյեմբերի 10-ի երեկոյան, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուսատաընկերության «Լուրեր»-ի գլխավոր թողարկման վերջում հայտարարեց՝ կեսգիշերից սկսած Գորիս-Կապան անցակետի, այսպես ասած՝ ադրբեջանական կողմին անցած տարածքում հակառակորդը սահմանային և մաքսային անցակետեր կտեղադրի։

Հաջորդ օրը կայացած Կառավարության նիստում Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց։ Նա ՀՀ քաղաքացիներին հորդորեց օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր M2 ճանապարհից, որն ամբողջությամբ շահագործման է հանձնվել ադրբեջանական մաքսակետերի տեղակայման մասին հայտնի դառնալուց կարճ ժամանակ առաջ։ Փաշինյանը նշեց՝ այս որոշման այլընտրանքը «միջանցքն» էր լինելու։

Ճանապարհների շուրջ իրավիճակի նոր զարգացում եղավ նաև երեկ․ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին ժամը 24։00-ից սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Հայկական կողմը հայելային տարբերակով ևս մաքսակետ կտեղակայի։ Մինչ այդ, Ճակատենն ու մի քանի այլ գյուղեր, ըստ էության, հայտնվել են մեկուսացման մեջ։

Ի վերջո, սահմանային նման լարվածության փուլում ի՞նչ պատճառով Կարապետյանը հեռացավ կամ հեռացվեց այդ պաշտոնից։ Պաշտոնավարման 6-րդ օրն իրականացրած այցերից մեկի ժամանակ Արշակ Կարապետյանը բավականին կոշտ ելույթ էր ունեցել՝ խստորեն հրահանգելով կասեցնել հակառակորդի ներթափանցման ցանկացած փորձ։

Կարապետյանի պաշտոնավարման երեք ամիսներին, սակայն, ՀՀ սուվերեն տարածք հակառակորդը մեկ անգամ չէ, որ ոտք է դրել։ Դեռևս մայիսից հարավ-արևելյան ուղղությամբ առաջ եկած և դիրքերն ամրապնդած ադրբեջանական ԶՈՒ-ին ելման կետեր վերադարձնելու որևէ միջոց չի կիրառվել։ Արդյո՞ք այս բարդ իրավիճակում կկարողանա հանգուցալուծում առաջարկել մարտական ուղի կամ զինվորական փորձ չունեցող Սուրեն Պապիկյանը։ Ավելին, ընդդիմությունը հիշեց արդեն տևական ժամանակ շրջանառվող տեղեկությունը, թե փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Պապիկյանը քրեական անցյալ ունի․ նրանց տեղեկություններով՝ զինվորական ծառայության ժամանակ դանակահարել է իր հրամանատարին, որի պատճառով ազատազրկվել է։

Ուշագրավ է, որ Պապիկյանին նախարարի պաշտոնում նշանակելը դրական է գնահատում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ էլ՝ ներկա իշխանությունը չի կարողանում կարևորն անկարևորից տարանջատել։ Ըստ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորի՝ այսօրվա գերակա խնդիրը սահմանների պաշտպանությունն է։

Մինչ մայրաքաղաքում պաշտոնանկություններ և նոր նշանակումներ են, ճակատենցիներն ու հարևան մի քանի գյուղերի բնակիչներ անելանելի դրության մեջ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան