Պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում․ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները

Լուրեր

26.04.2024 | 14:24
Բեռլինում մեկնարկել է Շոլցի և Ալիևի հանդիպումը
26.04.2024 | 14:19
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր կկնքի. Politico
26.04.2024 | 14:10
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
26.04.2024 | 14:00
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
26.04.2024 | 13:14
Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար
26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը,  խորը մտահոգությամբ և ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը։

Բարձր գնահատանքով անդրադարձ կատարվեց բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։

Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Ժողովի կողմից վերստին կոչ ուղղվեց՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար։