100 տարի անց՝ նոր օպերա Գյումրիում․ վաղը կբեմադրվի բարոկկո ոճի գլուխգործոցներից մեկը

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Գյումրու Տեքստիլագործների ակումբում նոյեմբերի 13-ին և 15-ն հայ-ֆրանսիական ասոցիացիայի նախաձեռնությամբ կբեմադրվի անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնա և Էնեաս» օպերան։

Այն երեք գործողությամբ է, հավերժական սիրո և պարտականությունների մասին է։ Առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնում՝ 1689 թվականին՝ Ջոսիա Պրիստի դպրոցում։

Աշխարհի օպերային տարբեր թատրոններում բեմադրված այս ստեղծագործությունը համարվում է անգլիական բարոկկո ոճի երաժշտության գլուխգործոցներից մեկը։

Գյումրիում «Անուշ» օպերայի բեմադրությունից հետո 100 տարի անց դարձյալ օպերա է բեմադրելու Ֆրանսիայում բնակվող գյումրեցի, երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է։ Վերջինս գեղարվեստական ղեկավարն է։

Երաժշտական ղեկավարը Ֆրանսիայի տարբեր օպերային թատրոններում աշխատած իտալացի կլավեսինահար և երեգոհանահար, բարրոկո օպերայի փայլուն գիտակ Ստեֆանո Ինտրիերիին է, որը Միլանից Գյումրի է ժամանել Նարինե Սիմոնյանի հրավերով։ Վերջինս առաջին անգամ է լինում Հայաստանում։

Նա վարպետության դասերի շարք է սկսել օպերայում հանդես եկող Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախմբի հետ (դիրիժոր` Ա.Կարճյան):

Նարինե Սիմոնյանը և Ստեֆանո Ինտրիերին լրագրողներին մանրամասներ ներկայացրեցին բեմադրությունից՝ գովաբանելով հայ երաժիշներին և տեղեկացնելով, որ օպերայի բոլոր հագուստները կարում են գյումրեցի դիզայներները, մասնավորապես ընդգրկված են Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները։

«Ստեֆանո Ինտրիերին 30-ից ավել անգամ ղեկավարել է «Դիդոնա և Էնեասը, շատ հետարքրքիր ձևով աշխատեց և՛ երգչախմբի հետ, որը կաթոլիկ եկեղեցու «Մարիամ» ռադիոյի երգչախումբ է, և՛ Գյումրիի ակադեմիայի նվագախմբի հետ։ Ես օգոստոսին եկա Հայաստան և սկսեցի բոլոր հետ աշխատել, մնացի երեք ամիս, հետո եկավ Ստեֆանոն հոկտեմբերի 27-ին,մինչև հիմա այստեղ է, որպեսզի նախապատրաստի և աշխատի արտիստների հետ։

Մեներգիչներ ունենք Փարիզից, Դիդոնայի կատարողը՝ Մարինեն, Փարիզից է , Հովհաննես Անդրիասյանը Երևանի օպերային թատրոնի մեներգիչ է , ունենք Նունե Գրիգորյան, որը նույնպես օպերային ստուդիայի մեներգչուհի է, ունենք տեղացի հրաշալի երգիչներ»,-թվարկեց Նարինե Սիմոնյանը։

Արմիկ Մովսիսյան