Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի զույգը ձերբակալվել է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայում իսրայելցի ամուսիններ են ձերբակալվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելու համար։ Նրանք տեղափոխվել են Ստամբուլի ոստիկանության բաժանմունք՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, հաղորդում է իսրայելական i24news.tv-ն։

Նրանք ձերբակալվել են այն բանից հետո, երբ կինը նկարահանել է Էրդողանի տունը՝ չիմանալով, որ դա անօրինական է։ Նա լուսանկարն ուղարկել է WhatsApp-ի ընտանեկան խմբին՝ «Ինչ գեղեցիկ տուն է» գրությամբ։

«Դա անմեղ արարք է, հանցագործություն չէ, այլ զբոսաշրջային գործողություն»,- ասել է զույգի փաստաբան Նիր Յազլովիչը Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդին ուղղված նամակում։

Նա նշել է, որ ամուսինները լրտեսներ չեն, այլ ուղղակի ճանապարհորդել են զբոսաշրջային վայրերով։

Իսրայելի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ ծանոթ են իրավիճակին ու զբաղվում են խնդրով։

«Մենք գիտեինք, որ նրանք վերադառնալու են երեքշաբթի և հանկարծակի անհետացան։ Մենք շատ անհանգստացած ենք»,- ասել է ձերբակալված կնոջ քույրը՝ հավելել է, որ իր քույրը որևէ լրտեսական գործակալական ցանցի հետ կապված չէ։

Թուրքական աղբյուրների համաձայն էլ՝ ամուսինները Ստամբուլի Չամլըջայի աշտարակի պատուհանից քաղաքի տեսարժան վայրերը նկարահանելիս նկատել են նաև նախագահ Էրդողանի տունը, ինչի մասին խոսել են միմյանց հետ։ Աշտարակի ծառայակիցներից մեկը լսել է նրանց զրույցը և այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը։

Էմմա Չոբանյան