ՊՄՀՊ աշխատակիցներն այցելել են Դաշտադեմ ամրոց, «Ագարակ պատմամշակութային» արգելոց և Հովհաննավանք վանական համալիր

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ մի շարք հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը, վերականգնմանը և տարածքի բարեկարգմանը միտված խնդիրներին տեղում ծանոթանալու, դրանք քննարկելու և հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Առաջին այցը Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում գտնվող Դաշտադեմ ամրոցն էր (7-19-րդ դար, կառուցվել է Կամսարականների օրոք)։ Տեղում հանդիպում և քննարկում է կազմակերպվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատուների և համայնքի ղեկավարի հետ։ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին ՀՏԶՀ-ը ենթածրագրերից մեկով նախատեսվում է իրականացնել վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ ՊՄՀՊ վարչության կողմից ներկայացվել են վարչությունում 2005 թվականից առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը, ներկայացվել են տարիների ընթացքում իրականացված ամրակայման և վերականգնողական աշխատանքները, և առաջարկվել է նախատեսվող գումարով իրականացնել Դաշտադեմ ամրոցի միջնաբերդի աշտարակների, ինչպես նաև ամրոցի տարածքում գտնվող խանի պալատի (խորհրդային տարիներին կառուցվել են կցակառույցներ, և շենքը ծառայել է որպես դպրոց) վերականգնումը՝ վերջինս, համաձայն առկա նախագծի, դարձնելով թանգարան, որտեղ կցուցադրվեն ամրոցի տարածքից պեղված գտածոները։ ՀՏԶՀ-ի պատասխանատուների կողմից առաջարկվել է ամրոցի մուտքի մոտ և ներսում տեղադրել տեղեկատվական ցուցանակներ, ինչպես նաև լուծել սանհանգույցի հարցը։ Հատկապես խնդրահարույց է համայնքի ջրամատակարարման ցանցի բացակայության ու մասնավոր հողազավթումների հարցը։

Ճանապարհին ՊՄՀՊ աշխատակիցներն այցելել են «Ագարակ» պատմամշակութային արգելոց (ծիսական վաղ բրոնզեդարյա հնավայր), որը գտնվում է Ագարակ և Ոսկեհատ գյուղերը կապող ճանապարհին։ 2020-2021 թթ. պետական միջոցների հաշվին նախատեսվող վերականգնողական աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթած իտալացի մասնագետների կողմից մշակման ընթացքում են ծիսական հնավայրի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ ՊՄՀՊ վարչության աշխատակիցների կողմից հնավայրում իրականացվել են տեղազննման և ներկայացված նախագծի հետ համապատասխանության աշխատանքներ՝ հետագայում ամրակայման և վերականգնման գործընթացը հավուր պատշաճի իրականացնելու նպատակով (պետական բյուջեի բավարար միջոցների դեպքում)։

Հովհաննավանք վանական համալիրի (13-րդ դ.) պարսպապատերի, կից կառույցների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծն իրականացվել է 2021 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին՝ մրցույթում հաղթող ճանաչված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից։ Սույն թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 10-րդ գիտամեթոդական խորհրդի նիստում նշյալ նախագիծը ներկայացվել է և ընդունվել։ Քանի որ պեղման աշխատանքները նշյալ ժամանակաշրջանում չէին ավարտվել, ՊՄՀՊ վարչության աշխատակիցներն այցելել են հուշարձանի պեղավայր՝ տեղում աշխատանքները հետազննելու ու բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու։ Ինչպես հավաստում էին նախագծի հեղինակները, պեղումները մեծ արդյունքներ չեն տվել, և տեղում հնարավոր է իրականացնել մասնակի ամրակայման աշխատանքներ, որոնք կներկայացվեն աշխատանքային փուլի գծագրերի հետ։