Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Քիչ առաջ Կառավարության շենքի մոտից ոստիկանական տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 16 քաղաքացիներ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Նշենք, որ այս պահին Կառավարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այստեղ առավոտից հավաքվել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման դեմ։ Նրանք փորձեցին մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչի հետևանքով հրմշտոց սկսվեց: 

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը գիշերը 00։00-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,- նշեց Գրիգորյանը։

Ռոզա Վարդանյան