ԱՄՆ-ի սենատին փոփոխություններ են ներկայացվել՝ Թուրքիային և Ադրբեջանին մարտական ԱԹՍ-ների օգտագործման և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Երեք կարևոր փոփոխություններ, որոնք պատասխանատվության են ենթարկում Ադրբեջանին ու Թուրքիային անցյալ տարվա աշնանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու համար, խախտելով հրադադարի մասին գոյություն ունեցող համաձայնագրերը և ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կարգավորման շուրջ բանակցելու խոստումները, ներկայացվեցին քննարկման՝ որպես Ազգային պաշտպանության վավերացման ակտի 2022թ.-ի ֆինանսական տարվա համար (H.R. 4350) Սենատի տարբերակի մաս, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Փոփոխությունները գնահատում են նաև վերոհիշյալ երկրների կողմից պատերազմի ժամանակ արգելված զենքերի և հրկիզող զինամթերքների կիրառումը։ 

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի),  ներկայացրեց մի փոփոխություն, որով պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջվում է «զեկույց Թուրքիայի Հանրապետության կողմից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանման մասին»։ Փոփոխությունը սևեռում է ուշադրությունը Թուրքիայի կողմից Ադրբեջանին Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքի վրա, որոնք մահացու ելքով օգտագործվեցին հայերի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Փոփոխությունը նաև կոչ է անում «2018թ.-ից ի վեր նման արտահանման ուղղությունների հստակեցում, Թուրքիայի Հանրապետության կողմից անօդաչու թռչող սարքերի որևէ սպասվող վաճառքի նկարագրություն և գնահատում՝ արդյոք թուրքական անօդաչու թռչող սարքերը պարունակում են տեխնոլոգիայի մասեր, որոնք արտադրված են ԱՄՆ-ի կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների կողմից» և արդյոք Թուրքիայի կողմից ԱԹՍ-ների արտահանումը իրենից ներկայացնում է Սպառազինությունների արտահանման վերահսկման ակտի, ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության կամ որևէ այլ օրենքի խախտում:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը ներկայացրեց երկրորդ փոփոխությունը՝ «Ադրբեջանի կառավարությանը որոշակի օգնություն տրամադրելու վերաբերյալ կասեցման լիազորությունները չեղյալ հայտարարելու համար»՝ կապված նախագահի ներկայիս լիազորությունների հետ՝ ամեն տարի կասեցում տալ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կիրառումը դադարեցնելու համար, որը սահմանափակում է ԱՄՆ-ի ոչ մարդասիրական օգնությունն Ադրբեջանին:

Սենատոր Ալեքս Պադիլան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) նույնպես փոփոխություն ներկայացրեց H.R. 4350 բանաձևին, որով կոչ է արվում ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց ներկայացնել համապատասխան կոնգրեսական պաշտպանության հանձնաժողովներին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ինչպես նաև պահանջվում է հակամարտությունում հրկիզող սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործման գնահատում, ներառյալ՝ «նման զինամթերքի օգտագործման հետ կապված Միացյալ Նահանգների կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտումների գնահատում»:

Բացի այդ, «Պադիլա» փոփոխությունը պահանջում է «հակամարտությունում օտարերկրյա դերակատարների ներգրավվածության նկարագրություն, ներառյալ՝ ռազմական գործողությունների, ազդեցության օպերացիաների և օտարերկրյա երկրների դիվանագիտական ներգրավվածության նկարագրություն՝ հակամարտությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, և հակամարտության մասնակից կողմերի կամ օտարերկրյա դերակատարների կողմից՝ հակամարտության ընթացքում օտարերկրյա զինյալներ հավաքագրելու կամ աշխատանքի ընդունելու նպատակով ցանկացած ջանքերի նկարագրություն»:

Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը ողջունեց սենատորներ Մենենդեզի և Պադիլայի կողմից ներկայացված փոփոխությունները և ողջունեց նրանց ջանքերը՝ «պաշտպանելու մարդու իրավունքները և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար» պատերազմի ժամանակ։

«Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի ծրագրի վերաբերյալ փոփոխությունները և 907 Բանաձևի կիրառումը վճռորոշ են Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հասնելու համար», ասաց Խալոյանը։ «Մարտական անօդաչու թռչող սարքերի և արգելված զինամթերքների կիրառումը մարդկային ահռելի տառապանքի և աննախադեպ կառուցվածքային ավերածությունների պատճառ դարձավ Արցախում, մինչդեռ Ադրբեջանի կողմից նախկինում տրամադրված ԱՄՆ ռազմական օգնության չարաշահումը թույլ տվեց այդ երկրին էլ ավելի մեծ ուժ գործադրել հայ ժողովրդի դեմ։ Այս երեք փոփոխություններն էլ պետք է լրջորեն քննարկվեն ԱՄՆ Սենատի կողմից, և մենք հորդորում ենք ընդունել դրանք»: