Պատերազմից հետո երկու ուղղություններում բեկում կա․ Ռիչարդ Կիրակոսյան

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

Չնայած հետպատերազմյան մի քանի ամիսների լարվածությանն ու անապահովությանը՝ վերջին շրջանում եղավ երկու կարևոր բեկում։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից 1 տարի անց առկա զարգացումներին։

«Այդ բեկումներից առաջինը 2021 թվականի սեպտեմբերին էր՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանդիպման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այդ հանդիպումը նշանավորվեց որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտության կարևոր վերադարձ։ Դիվանագիտության ակտիվացումը, որը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրված այցը տարածաշրջան, ավելի կարևոր է հետպատերազմյան շրջանում անվտանգության ապահովման համար՝ 2021 թվականի մայիսից սկսած սահմանային լարվածության և ադրբեջանական կողմի ներխուժումների ֆոնին»,- ասաց նա։

Ըստ նրա՝ դիվանագիտական այս ​​վերագործարկումն առաջարկում է ավելին, քան զենքի ուժի առկայությամբ բանակցությունները․ նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը և ճանապարհ է հարթում ադրբեջանական գերությունից հայ գերիների վերադարձի համար:

«Վերջին հարցը հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելը ձախողելը զգացմունքային տարր է, որը նպաստում է, որ հայկական կողմը պատերազմի շարունակման հեռանկար ունենա: Այս հարցը նաև Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնության պայմաններին բացահայտ անհնազանդության օրինակ է։ Դրանով ավելանում է անվստահության մթնոլորտը, հատկապես այն դեպքում, երբ հայկական կողմը այս համաձայնության ստորագրումից անմիջապես հետո վերադարձրեց բոլոր ադրբեջանցի գերիներին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։

Ըստ վերլուծաբանի՝ պատերազմից հետո երկրորդ բեկումը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումների վերսկսումն է։

«Մայիսին ադրբեջանական սահմանային ներխուժմանը և գերիների վերադարձի հարցում Բաքվի անզիջողականությանն ի պատասխան՝ հայկական կողմը դադարեցրեց հանդիպումները։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այնուամենայնիվ, հայտնեց, որ զգալի առաջընթաց կա եռակողմ բանակցություններում։ Ավելի կոնկրետ՝ աշխատանքային խմբի բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել կարևոր նախնական համաձայնություն, որը վերահաստատել է Հայաստանի ինքնիշխանությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև մեր երկրի հարավով անցնող բոլոր ճանապարհային ու երկաթուղային կապերի նկատմամբ»,- նշեց նա:

Այն, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, նաև հաստատել է ռուսական միակողմանի վերահսկողությունը ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, ներառյալ՝ մաքսային հսկողության և մուտքի իրավական դրույթները:

«Տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային ուղիների վերականգնման հաջող համաձայնությունը սահմանափակվում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապերով՝ որպես առաջին փուլ, սակայն խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղային կապի ծրագրված վերակառուցմամբ և մայրուղու կառուցմամբ»,- ասաց նա։

Տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային ուղիների վերականգնման ավելի լայն՝ երկրորդ փուլը, Կիրակոսյանի խոսքով, ներառում է ավելի ընդարձակ և զգալիորեն ավելի թանկ ռազմավարություն, որը նախատեսում է Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանի վերաբացումն ու Կարսի և Գյումրիի միջև խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղային գծի վերականգնումը՝ որպես ադրբեջանական երկաթուղային ցանցի վերջնական ընդլայնում։ Սա թույլ կտա հայկական շարժակազմին Հայաստանի հարավից հյուսիս-արևելյան ուղղությամբ Բաքվով դուրս գալ դեպի հարավային Ռուսաստան։

«Եռակողմ աշխատանքային խմբում քննարկումները ներառում են նաև Ռուսաստանի խոստումը՝ ապահովել Ադրբեջանով անցնող նոր գազամուղը՝ Հայաստանին ռուսական բնական գազ մատակարարելու համար, որը մասամբ կարող է Ռուսաստանից Վրաստանով անցնող միակ գազատարից Հայաստանի կախվածությանն այլընտրանք լինել»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան