Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն է՝ դառնալ աշխարհի առաջատար տերություններից մեկը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքիայի իշխանություններն առավելագույն ջանքերն են գործադրում՝ երկիրն աշխարհի առաջատար տերությունների շարքում ներառելու համար։ Դրան կհաջողվի հասնել զարգացած ենթակառուցվածների, երկրի քաղաքական ու տնտեսական հզորության շնորհիվ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթուրքի հիշատակի արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ Աթաթուրքի կողմից 1923 թվականին ժողովրդի կամքի գերակայության սկզունքով հիմնված նոր պետությունը թուրք ժողովրդի 2000-ամյա պետականության ավանդույթի շարունակությունն է։

Նա ասել է, որ Թուրքիայի գործող իշխանությունները հետևում են առաջին նախագահի ուղեգծին՝ ամրացնելով երկրի քաղաքական դիրքերը, զարգացնելով տնտեսությունն ու ռազմական հզորությունը։

Թուրքիայի նախագահը պատասխանել է քննադատություններին ու Անկարային ուղղված կոչերին՝ հետ կանգնել Սիրիայում ու Լիբիայում քայլերից։

«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը գտնվում էր առաջնագծում բոլոր ճակատներում, որոնք կարևորություն էին ներկայացնում թուրք ժողովրդի շահերի համար»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան այսօր ներգրավված է Սիրիայում, Լիբիայում ու Կովկասում գործընթացներում։

«Ժամանակակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական պայքար է տանում Եվրոպայում ու աշխարհում։ Մենք «Թուրքական տունն» ենք բացել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց։ Այդպիսով մենք լավագույն պատասխանն ենք տվել մեր քննադատներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան