Ադրբեջանն աշխատանքներ է տանում՝ հայկական Շուշին UNESCO-ի ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկելու համար

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն աշխատանքներ է տանում՝ Արցախի գրավյալ Շուշի քաղաքը UNESCO-ի ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկելու համար։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Մշակույթի նախարարությանը։

Ներկայում ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկված է աշխարհի 90 երկրի 295 քաղաք։ Գործընթացից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ սեպտեմբերին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզբեկստանի Խիվա քաղաքում «Թյուրքական մշակույթ» միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների խորհրդի 38-րդ նիստում հայկական Շուշիի թեկնածությունն առաջադրել էր որպես 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաք։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել՝ հայկական Շուշին «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք» հռչակելով։

Հավելենք, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է ոչնչացնել Շուշիի հայկական պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը՝ ձգտելով ամեն կերպ քաղաքից վերացնել հայկական հետքերը։ Բացի այդ, Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է Արցախ UNESCO-ի առաքելության մուտքը։

Էմմա Չոբանյան