Խրթին հարցեր կան, պիտի քննարկել. Խաչատրյանը՝ վարչապետի կողմից սփյուռքում հանձնակատար նշանակելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիգեն խաչատրյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի դիտարկմանը Սփյուռքի հանձնակատարի նշանակման կարգի վերաբերյալ:

«Ասվում է գաղափարը ծնվել է Սփյուռքում. Սփյուռքի ո՞ր համայնքն է ասել՝ գնացեք, ՀՀ-ում հասարակական հիմունքով հանձնակատարի ինստիտուտ ստեղծեք, որ Սփյուռքի հետ աշխատանքները լավանան»,- նշել էր Վարդևանյանը և մտահոգություն հայտնել այն առնչությամբ, որ ըստ օրենքի նախագծի՝ ՀՀ վարչապետը Սփյուռքի հանձնակատար պետք է նշանակի մի անձի, որը պարտադիր չէ, որ ունենա ՀՀ քաղաքացիություն և նրան ներկայացվող պահանջներ չկան:

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց. «Ենթադրում եմ, որ գաղափարը իրոք Սփյուռքից է ծնվել, որովհետև Սփյուռքում բազմաթիվ կառույցներ կան, որոնք մրցակցության մեջ են, մեկը մյուսին չի ընդունում և իրոք ինչ-որ մարդ է պետք, որ կարողանա բոլորի հետ աշխատել: Դա շատ նրբանկատ խնդիր է… Կարծում եմ՝ ոչ միայն գաղափարն է Սփյուռքից եկել, այլ նաև թեկանծու պետք է առաջադրվի Սփյուռքի կողմից, արժանանա մեր հավանությանը: Խրթին հարցեր կան, որոնք պիտի քննարկել մինչև որոշում ընդունելը»:

Մանրամասները՝ տեսանյութում: