Թուրքիան և ԱՄՆ-ը հաջորդ ամիս կսկսեն F-16 կործանիչների գնման՝ Անկարայի դիմումի շուրջ բանակցությունները

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև 40 F-16 կործանիչներ և 80 արդիականացման սարքավորումներ գնելու՝ Անկարայի դիմումի շուրջ քննարկումները կսկսվեն հաջորդ ամիս։ Այս մասին ամերիկացի մի պաշտոնյա է ասել YetkinReport-ին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ պաշտոնյայի՝ F-16-ի շուրջ քննարկումներն առանձին են F-35-ից՝ իրավական ու տեխնիկական հիմքով, քանի որ Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագիր այլևս բանակցությունների առարկա չէ։

Նշենք, որ մամուլում նախորդ ամիս տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 F-16  կործանիչ և արդեն իսկ ձեռք բերած ինքնաթիռների համար 80 արդիականացման սարքավորումներ գնելու համար։ Անկարան ավելի վաղ նաև ավելի քան 100 F-35 կործանիչ էր պատվիրել, սակայն ռուսական S-400 համակարգեր գնելուց հետո ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրեց այս ծրագրից։

Լրագրողների հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան ասել է, որ F-16-ի շուրջ բանակցությունները տեղի են ունենալու Անկարայում՝ նշելով, որ դա երկար ու բարդ գործընթաց է, մի շարք արտոնագրեր էլ ներկայացվելու են Կոնգրեսին՝ վերանայման համար։

Պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան սեպտեմբերի 23-ից պաշտոնապես հեռացված է F-35-ի ծրագրից

«Թուրքական ընկերությունները կշարունակեն F-35 կործանիչների համար մասեր արտադրել մի քանի ամիս կամ ավելի երկար, հետո այն կավարտվի։ Այդ մասերի արտադրությունը պայմանագրով արդեն այլ երկրների հետ է նախատեսված»,- ասել  է նա։

Էմմա Չոբանյան