Թուրքիայում իշխող կուսակցությունն ընդունել է, որ չունի 50 տոկոսանոց աջակցություն

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հետազոտությունների և կրթության հարցերով փոխնախագահ Մուստաֆա Շենը հրապարակել է Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները. գրում է ermenihaber-ը։

Դրանք ներկայացվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թրդողանին և արտացոլում են Թուրքիայում ընտրության իրավունք ունեցողների նախընտրական տրամադրություններն այս պահին:

Ըստ Մուստաֆա Շենի ներկայացրած տվյալների՝ այս կիրակի ընտրություններ լինելու դեպքում հարցվածների 38.5 տոկոսը պատրաստ է քվեարկել Էրդողանի գլխավորած կուսակցության օգտին: ԱԶԿ-ի կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) օգտին կողմ է արտահայտվել 9.9 տոկոսը: Այսպիսով հիշյալ կուսակցությունների ձևավորած «Ժողովուրդ» դաշինքի ընդհանուր ձայները կազմում են ոչ ավել, քան 48.4 տոկոս:

Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) ստացել է հարցվածների 25.3 տոկոսի աջակցությունը, իսկ վերջինիս գործընկեր ազգայնական «Լավ» կուսակցությունը վայելում է 12.1 տոկոսի աջակցությունը: Ընդհանուր այս կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքի աջակիցները կազմում են հարցվածների 37.4 տոկոսը:

Մյուս ընդդիմադիրներից քրդամետ «Ժողովուրնդերի դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ) օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 9.2 տոկոսը, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի գլխավորած «DEVA» կուսակցության օգտին՝ 1.7 տոկոսը: Իսկ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությանն աջակցում է 1.1 տոկոսը:

Նշենք, որ վերջին ամիսներին գրեթե ամեն շաբաթ հրապարակվում են ընտրություններին առնչվող տարբեր սոցհարցումների արդյունքներ: Դրանցում իշխող կուսակցության վարկանիշը տատանվում է 29-33 տոկոսի սահմաններում, իսկ գործընկեր ԱՇԿ-ի վարկանիշը՝ 8-9 տոկոսի սահմաններում:

Այս տվյալները հրապարակելով՝ ԱԶԿ-ն հերքում է Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության վարկանիշի կտրուկ անկման մասին լուրերը, բայց միևնույն ժամանակ ընդունում է, որ չունի այնքան աջակցություն, որ կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել:

Հիշեցնենք, որ 2018թ. անցկացված ընտրություններում «Ժողովուրդ» դաշինքը հավաքել էր 53.7 տոկոս ձայն, որից 42.6 տոկոսը բաժին է հասել ԱԶԿ-ին, իսկ 11.1 տոկոսը՝ ԱՇԿ-ին: