Ադրբեջանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Քաղաքականություն
09.11.2021 | 15:38Լուրեր
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է Բայրամովի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանում, ինչպես նաև պաշտոնատար անձանց հետ մի շարք երկկողմ հանդիպումներ։
Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Էմմա Չոբանյան