Զաքիր Հասանովը խոսել է Արցախյան 44-օրյա պատերազմում թուրք գեներալների դերի մասին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ Բաքվում համատեղ մամուլի ասուլիսում մի շարք հայտարարություններով է հանդես եկել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հասանովն Աքարին և Թուրքիային շնորհակալություն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար։

Նա նաև խոսել է պատերազմում թուրք զինվորականների վճռորոշ դերակատարման մասին։

«44 օրերի ընթացքում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ Ադրբեջանի կողքին էր, ցուցաբերում էր քաղաքական ու բարոյական աջակցություն։ Ադրբեջանական բանակի անձնակազմի պատրաստվածությունն իրականացվել է Թուրքիայի ԶՈՒ ուսումնամարզական կենտրոններում։ Բոլորին հայտնի է, որ Թուրքիան ունի աշխարհում ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք օգտագործեցինք Թուրքիայի ԶՈՒ-ի փորձը և շարունակում ենք դա անել հիմա»,- ասել է Հասանովը։

Նա նշել է, որ շարունակում են ադրբեջանական բանակը վերակազմակերպել թուրքական ԶՈՒ-ի մոդելով։

«Ես ինքս շատ բան եմ սովորում գեներալներից, որոնք այստեղ նստած են։ Պատերազմից հետո, նախագահի հրամանով վերլուծելով պատերազմի արդյունքները, մենք միջոցներ ենք ձեռնարկել ադրբեջանական բանակի վերակազմակերպման համար։ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ՝ ներկայում շարունակում ենք ադրբեջանական բանակի կազմակերպումը Թուրքիայի ԶՈՒ-ի մոդելին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը։

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի բանակում մի քանի նոր օպերատիվ կառույցներ են ստեղծում։ Ըստ Հասանովի՝ օպերատիվ բրիգադների շատ զինծառայողներ Թուրքիայում ուսուցում են անցնում և Ադրբեջան վերադառնալուց հետո շարունակում են ծառայությունը ԶՈՒ ամենակարևոր միավորումներում։

Էմմա Չոբանյան