Անկարան պատրաստ է մոբիլիզացնել ուժերը՝ Բաքվի խնդիրների լուծման համար․ «ինչ անում ենք՝ 3-րդ երկրների համար վտանգավոր չէ»․ Թուրքիայի ՊՆ ղեկավար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը Բաքվում հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախարարները նաև հայտարարություններ են արել։

Մասնավորապես, Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «թուրք-ադրբեջանական եղբայրությունն անխախտ է և հավերժ»։ Նա նշել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է մոբիլիզացնել իր հնարավորությունները՝ Ադրբեջանի խնդիրների լուծման համար, նաև երկու երկրների միջև եղբայրական ու բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համոզմունք հայտնել։
Աքարը նշել է, որ «Շուշիի հռչակագիրը» ընդլայնում, խորացնում է «երկու երկրների անկեղծ հարաբերությունները»։


««Շուշիի հռչակագիրը» փաստաթուղթ է, որն արտահայտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտքերը, ինչպես նաև հեռանկարները, որոնք նրանք տեսնում են մեր երկրների, ազգերի համար։ Մենք ընդլայնում ենք զորավարժությունների շրջանակը, փորձի փոխանակումն ու օգնությունը Ադրբեջանին, շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի ՊՆ-ն։

Նա հայտարարել է, որ երկու երկրների գործողություններն «ուղղված չեն երրորդ երկրների դեմ»։

«Այն ամենը, ինչ մենք անում ենք, վտանգ չի ներկայացնում երրորդ երկրների համար։ Մենք համագործակցում ենք, որպեսզի մեր գործն անենք, լուծենք խնդիրները։ Երրորդ երկիրը, որը լիովին աջակցում էր Ադրբեջանին ու Թուրքիային գործողության ընթացքում, Պակիստանն էր։ Մենք երախտապարտ ենք մեր պակիստանցի եղբայրներին»,- ասել է Աքարը՝ փաստորեն, ևս մեկ անգամ հաստատելով, որ Արցախի դեմ իրագործվել է ծրագրված թուրք-ադրբեջանական համատեղ ռազմական հարձակում։

Հավելենք, որ Թուրքիայի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու, այսպես կոչված, «հաղթանակի օրվա» միջոցառումներին։

Էմմա Չոբանյան