«ԵՊՀ-restart»-ի ուսանողներն ահազանգում են ճնշումների մասին, ԵՊՀ ղեկավարությունը՝ հերքում

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

«ԵՊՀ-restart» նախաձեռնության անդամները պնդում են՝ իրենց նկատմամբ ճնշումներ են սկսվել։ Այս նախաձեռնության հիմնադրման ակունքներում տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներն են կանգնած։ «ԵՊՀ-restart»-ն անդրադառնում է Երևանի պետական համլսարանում առկա խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնելուց հետո, ակտիվ ուսանողները զգուշացումներ են ստացել․ «Ինձ անձամբ կանչել էր բանասիրական ֆակուլտետի դեկանն իր մոտ և անձնական հարցեր էր տալիս, ասում էր, որ իմ գրառումներով ԵՊՀ-ի վարկանիշն եմ գցում, հետո սկսեց հարցեր տալ, թե ինչ խնդիրներ եմ տեսնում ԵՊՀ-ում, մատնանշածս խնդիրները լսելով, ասաց, որ նորմալ է, որ պատերազմող երկրում նման խնդիրներ լինեն»։

«ԵՊՀ-restart» նախաձեռնության անդամները պնդում են, իրենցից բացի նաև որոշ ուսանողների ծնողներին են հարցին ներքաշում։ ԵՊՀ-ի Պալեանների անվան դահլիճում կայացած միջոցառմանն էլ իրենցից մի քանիսին արգելել են մասնակցել։ Նախաձեռնության անդամները դժգոհություններին զուգահեռ խոսում են նաև գրանցած դրական արդյունքների մասին։

Մի շարք խնդիրներ, բարձրաձայնելուց հետո լուծվել են։ Ուսանողներն օրինակ են բերում զուգարանի թղթերն ու օճառամանները, որոնք չկային մինչև իրենք չպահանջեցին։ Երևանի պետական համալսարանի լրատվական ծառայության ղեկավար և ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն, անդրադառնալով ուսանողների բարձրացրած հարցերին, պատասխանեց․ «Ցավում եմ, որ Ձեր նշած նախաձեռնությունն անցել է բացարձակ զրպարտանքի սահմանը։ Նախ Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը պաշտոնապես թույլատրել է նրանց անցկացնել իրենց քննարկումը Պալեանների դահլիճում։ Այսինքն՝ եթե ԵՊՀ-ն դեմ լիներ միջոցառմանը, ապա պարզապես չէր տրամադրի իր դահլիճը։ Այնինչ ԵՊՀ-ն ոչ միայն տրամադրել է նրանց ուզած դահլիճը, այլև ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը լուսաբանել է դա՝ որպես հաղորդագրություն ուղարկելով նաև այլ ԶԼՄ-ներին։ Երկրորդ՝ իրենց անդամները բարձրաձայնում էին, որ ԵՊՀ փոխդեկաններից մեկը իբր խոչընդոտել է միջոցառման կայացմանը, սակայն հրապարակված տեսանյութը լիովին հերքում է այդ պնդումը։ Ինչ վերաբերում է Արծրուն Ավագյանի մասին Ձեր հարցին, ես կարող եմ միայն ենթադրել, որ հարգարժան պրոֆեսորը փորձել է հետաքրքրվել, թե ինչից է դժգոհում ուսանողուհին, որպեսզի հետագայում հաշվի առնի ուսանողուհու կարծիքը, սակայն ինչպես տեսնում ենք ուսանողուհու ֆեյսբուքյան գրառումից, նրան այնքան չի հետաքրքրում բուն բարեփոխումը, որքան շոուն»։

Լիլիթ Շաբոյան