Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ
Քաղաքականություն
09.11.2021 | 11:38ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։