ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժով

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժով և կոչ է անում Մոսկվային՝ հստակեցնել իր մտադրությունները։ Այս մասին հայտարարել է ամերիկյան Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք շարունակում ենք հետևել ռուս զինվորականների անհանգստացնող տեղաշարժերին Ռուսաստանի արևմտյան շրջաններում և Ուկրաինայի շուրջ: Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին՝ հստակեցնել իր մտադրությունները, թե իրականում ինչ են անում այնտեղ»,- ասել է Քիրբին՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Պենտագոնի գնահատականները համապատասխանում են Կիևի այն պնդումներին, որ 90 հազար ռուս զինվորականներ գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Ռուսաստանը սկսել է զորքեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Politico-ն հրապարակել էր Սմոլենսկի մարզում տեխնիկայի կուտակման մասին վկայող արբանյակային լուսանկարներ, իսկ Washington Post-ը գրել էր, որ Ռուսաստանը սեպտեմբերի կեսերից է սկսել զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին։

Մոսկվան այդ հաղորդագրություններն անվանել է իրականությանը չհամապատասխանող։

Տաթև Ֆռանգյան