Լուկաշենկոն զանգահարել է Ալիևին․ կողմերը վերահաստատել են «երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարները վերահաստատել են «երկկողմ համագործակցության ռազմավարական բնույթը», դիտարկել պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել Լուկաշենկոյի՝ ապրիլին Բաքու կատարած այցի ժամանակ, քննարկվել են բելառուսական ընկերությունների մասնակցության հեռանկարները Ադրբեջանում մեծածավալ փոխշահավետ նախագծերի իրականացման գործում։

Լուկաշենկոն ողջունել է այն, որ «մեկ տարի առաջ ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարամյա դիմակայությունը, հատուկ ուշադրություն է հրավիրել խաղաղության կառուցման գործընթացի մեկնարկին, որը երկու երկրներին էլ օգուտ կբերի»։

Ըստ տարածված հաղորդագրության՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության վերականգնումը պետք է լինի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմք և ապահովի այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների բարեկեցությունն ու անվտանգությունը։

Բելառուսի նախագահը նաև նշել է մեկ տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հայտարարության բացառիկ կարևորությունը, որը դադարեցրել է պատերազմը։

Էմմա Չոբանյան