Ալիևը հայկական Շուշիում ընդունել է Թուրքիայի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ տեղի է ունեցել նաև երկու երկրների ուժային կառույցների ղեկավարների հանդիպումը։ Աքարին ուղեկցել են գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Մուսա Այսեվերը, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչքուքազը ու ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալը։

Ողջունելով հյուրերին՝ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել այն, որ թուրքական բանակի բարձրագույն ղեկավարությունը ժամանել է՝ նշելու «Ադրբեջանի հաղթանակը»։ Ալիևը դա անվանել է երկու երկրների բարեկամության ու եղբայրության բարձր մակարդակի ցուցանիշ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում երկու երկրների հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը, նախագահից զատ, մասնակցել են պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, սահմանապահ զորքերի, ՌՕՈՒ-ի հրամանատարները, ներքին գործերի նախարարը, պետական անվտանգության ծառայության և արտաքին հետախուզական ծառայության ղեկավարները։

Էմմա Չոբանյան