40 մեղադրյալ և 10 կալանավորված անձ կա. Փաշինյանը` պատերազմի մեղավորների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Հրադադարի մեկ տարին է լրանում է արդեն, և մեր հասարակությունն ունի մի քանի կարևորագույն հարցերի պատասխանների ակնկալիքներ. ի՞նչ սխալներ են եղել ռազմական առումով: Վերջիվերջո, պատերազմի ընթացքում ակնհայտ է, որ եղել են, Դուք բազմիցս հայտարարել եք, մենք կարողացե՞լ ենք կարևորագույն գլխավոր հիմնական խնդիրները պարզել։ Ի՞նչ քրեական գործեր կան և մեղավորներ կան, որոնք թույլ են տվել պատերազմի ընթացքում, որի արդյունքը եղավ այն, ինչ եղավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով այս հարցերին, նշեց. «Քրեական գործերի մասով՝ արդեն նախկինում հայտարարվել է, որ 1000-ին մոտ քրեական գործ կա հարուցված պատերազմի դրվագներով: Այս պահին կարող եմ ասել, որ շուրջ 40 մեղադրվող անձ կա, և նաև կալանավորված անձինք կան: Ընդ որում, ընդհանրապես բանակի հետ կապված խնդիրներով մոտենում է մեկ տասնյակի կալանավորված անձանց թիվը և կարծում եմ նաև, որ կլինեն գործեր, որ կգնան դատարան:

Առանձին վերցրած դրվագները պիտի դիտարկվեն, պիտի նաև իրավական գնահատականի արժանանան, բայց մենք պետք է հասկանանք, որ դա այսբերգի երևացող կողմն է: Ի՞նչ սխալներ են տեղի ունեցել. Օրինակ՝ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները, կարծում եմ, բոլորինս են, և բանակը երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի: Ճիշտ է՝ ահազանգեր են եղել բանակում տեղի ունեցող թերությունների, չարաշահումների մասին, բայց սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են, այսպես ասած, ոչ կառուցողական, ապազգային և այլն, բայց, ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ, այսբերգի երևացող կողմն է:

Երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են, որոնք, ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում: Հայտարարությունների և իրականության միջև խզումը, երբ, օրինակ, Անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում: Սրանք հարցեր են, որոնք պետք է շատ լրջորեն ուսումնասիրվեն, բայց համակարգային առումով մենք պետք է ասենք և պիտի խոստովանենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ: Եվ երբ մենք տեսնում ենք, թե ինչ բյուջետային զարգացումներ են եղել պաշտպանական ծախսերի Ադրբեջանում և Հայաստանում: Այս ամենը, ի վերջո, նաև արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով։ Մասնավորապես, ես կուզենայի նշել ևս մի կարևոր նրբություն, օրինակ, պահեստազորի հետ կատարվող աշխատանքը։ Երկար տարիներ, ըստ էության, Հայաստանում պահեստազորի զորահավաքներ պատշաճ ձևով և մակարդակով տեղի չեն ունեցել։ 2019 թվականին մենք իրականացրեցինք Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը։ Հիմա էլ մենք մոբիլիզացիոն ռեսուրսի աշխատանքի այդ տրամաբանությունը շարունակում ենք, բայց պետք է արձանագրենք, որ երկար տարիներ այդ աշխատանքն ուղղակի չի արվել։ Ինչո՞ւ՝ անհասկանալի է»։

Հարցին, թե ինչպիսին է գնահատում մեր բանակի մարտունակությունը՝ հաշվի առնելով այն հարվածները, որ մենք ստացանք և ինչպես է գնահատում մեր սպառազինության, այսպես ասած, կորուստների համալրումը, վարչապետը նշեց. «Ես չեմ ուզենա այդ թեմային շատ մանրամասն անդրադառնալ։ Պիտի ասեմ, որ մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, և մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել` որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում։ Պրոֆեսիոնալ բանակի, որի գործունեությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա։ Մենք Կառավարության ծրագրում արձանագրել ենք, որ Հայաստանը որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն Հայաստանի Հանրապետության տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից։ Սա է մեր նպատակը»։

Մանրամասները՝ տեսանյութում: