Վեհաժողովում կլիմայի հարցերով տրված խոստումները և իրականացվող հակասական քայլերը․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրագնդի կլիմայի փոփոխության վրա ամենամեծ ազդեցությունը գործող նյութը քարածուխն է: Կլիմայի փոփոխության հարցերով Գլազգոյում անցկացված վեհաժողովի ժամանակ մոտ քառասուն երկրներ խոստացան, որ հարուստ երկրները մինչեւ 2030 թվականը, ավելի աղքատ երկրները մինչեւ 2040 թվականը լիովին կհրաժարվեն այդ վառելանյութից, գրում է Ամերիկայի ձայնը:

Նրանց միացան մի շարք միջազգային բանկեր ու ֆինանսական հաստատություններ, որոնք պարտավորվեցին դադարեցնել ներդրումները քարածխով աշխատող կայաններում:

Սակայն գործարքը չստորագրեցին քարածխի ամենախոշոր սպառողներ համարվող Չինաստանը, ԱՄՆ-ը, Ավստրալիան ու Հնդկաստանը, երբ ածխաթթու գազի արտանետումների ծավալներն այսօր նորից վերադաձել են նախահամաճարակային մակարդակին:

25 երկրներ, որոնց միացավ նաեւ Միացյալ Նահանգները, խոստացան մինչեւ հաջորդ տարվա ավարտը դադարեցնել այլ երկրներում հանածո վառելանյութերի նախագծերի պետական ֆինանսավորումը: Այս գործարքից հրաժարվեցին այս բնագավառում մեծ ներդրումներ իրականացնող Չինաստանը, Ճապոնիան ու Հարավային Կորեան:

Մեծ Բրիտանիան, որը, ըստ վարչապետ Բորիս Ջոնսոնի, քարածխի արդյունահանումից հրաժարվելու նպատակ ունեցող երկրներից է, այս պահին քննարկում է պողպատի ձուլման նպատակով քարածխի նոր հանք շահագործելու հարցը: Նա դա պատճառաբանում է այդ մարզի տեղական շահերով:

Բացի այդ, Գլազգոյից ոչ հեռու ծրագրվում է շահագործել նավթի նոր հանք:

Իսկ Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարում է, որ եթե Գլազգոյի վեհաժողովում տրված բոլոր խոստումներն արդեն իրականացված լինեին, համաշխարհային ջերմացումը կմնար մինչեւ երկու աստիճանի սահմաններում: Դրանից ավելի ջերմացումը երկրագնդին սպառնում է մեծ աղետներով: