Մարզային ի՞նչ ծրագրեր կիրականացվեն 2022 թ․-ին․ պարզաբանում է Գնել Սանոսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Բոլորը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կիրականացվեն մարզերում 2022 թվականին:

2022 թվականի պետական բյուջեից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 335 միլիարդ 257 միլիոն դրամ:

«Միայն 209 միլիարդ 594 միլիոնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 միլիարդ 663 միլիոնը՝ ընթացիկ բնույթի»,- հայտարարեց նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ տարածքային կառավարման մասով 8 խոշոր ծրագիր է իրականացվելու, որոնց մեջ ներառված է 131 միլիարդ 40 միլիոն դրամ:

Սանոսյանն ասաց, որ սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար կհատկացվի 1 միլիարդ 155 միլիոն դրամ. նախատեսված է ՀՀ 5 մարզի 23 համայնքի 81 բնակավայրի աջակցություն ցուցաբերել:

«Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիա է տրամադրվելու. նախատեսված է շուրջ 18 միլիարդ դրամ հատկացնել», – ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Գյումրիում էլ խոշոր ծրագրեր ունեն. Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի համար նախատեսված է 2,5 միլիարդ դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ասաց, որ խոշոր ծրագիր ունեն նաև Կապան քաղաքում. 750 միլիոն դրամ կհատկացվի 151 բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետության ու էներգախնայողության ծրագերի համար:

Նախարարը նշեց, որ դպրոցների սեյմսիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի համար նախատեսված է հատկացնել 6 միլիարդ 192 միլիոն դրամ. 17 դպրոցի կառուցման, վերակառուցման աշխատանքներ կիրականացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: